Ձոն Օսկանյանի մասին

06/04/2008

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հերթական քաղաքական բանաստեղծությունը՝ նվիրված ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին

«Դաշնակահար» դու նախարար
Կիսահնչակ ու ռամկավար,
Ինքնորոշման դիվանագետ
Լեգիտիմության հմուտ վարպետ։

Քո լոբբինգով հայ Հոլիվուդը
Տիրեց միաչքանի Ռոբին Հուդը
Եվ եթերը տնով-տեղով
Ծախվեց բարերարին ջրի գնով։

Ռաֆֆու ճամփան լինսավորիր,
Խորհրդարան տեղավորիր,
Իսկ Վահագն թաղամասը
Դարձավ Աշտարակի Տռաս-Փալասը։

Ոչ կոմպլեմենտար գրաբարը,
Ոչ պաշտոնը, ոչ բարբառը
Չշտկեցին քեզ, նույնն ես մնում,
Այնպես՝ ինչպես եղել ես հնում։