ՌԴ իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վ. Սմիռնովն ասել է, որ իրավապահները որոնում են այդ մարդուն: Ոստիկանները լրագրողի դին հայտնաբերել են նրա տան վերելակում: Ա. Պոլիտկովսկայայի սպանության հետ առնչություն ունենալու մեղադրանք է ներկայացվել 9 մարդու, այդ թվում՝ Անվտանգության դաշնային ծառայության մի սպայի: Քննիչները դեռեւս անցալ տարի էին ասել, որ բացահայտել են մարդասպանի ինքնությունը: