քաղաքականություն

Հրդեհել են

25.03.2008

Մարտի 20-ի գիշերը Գյումրիում հրդեհել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող ավտոմեքենան, որն արդեն մոտ մեկ շաբաթ վարում էր ակումբի խորհրդի նախագահ, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը: Ըստ «Ազատության»` հասցված վնասը, «Ասպարեզ» ակումբից ստացված հաղորդագրության համաձայն, կազմում է մոտ 900 հազար դրամ: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի …

կարդալ ավելին

Պայմաններ է առաջադրել

25.03.2008

Վրացական միավորված ընդդիմությունը, որի մի խումբ ներկայացուցիչներ գրեթե երկու շաբաթ առաջ հացադուլ են հայտարարել, կդադարեցնեն ակցիան, եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցեն Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի բնակիչները: Այդ մասին հայտարարել է ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Կոբա Դավիթաշվիլին: Վրաստանի Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում ընտրություններին Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի բնակիչների մասնակցությունը, որոնց նկատմամբ չի տարածվում Թբիլիսիի իրավասությունը: Ընտրություններին, ըստ օրենսդրության, …

կարդալ ավելին

Որպեսզի Կովկասում նոր պատերազմ չլինի

25.03.2008

Աբխազիայի խորհրդարանը՝ Ժողովրդական ժողովը, դիմում է ՌԴ ղեկավարությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարեկամ երկրների ղեկավարներին, ԵԱՀԿ-ին, ԵԽ ԽՎ-ին՝ խնդրելով «անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Կովկասում նոր պատերազմ թույլ չտալու համար»: Խորհրդարանի՝ հինգշաբթի օրը տարածված հայտարարության մեջ նաեւ ասված է «վրացական իշխանությունների գործողություններին սկզբունքային գնահատական տալու անհրաժեշտության մասին, որպեսզի նա հրաժարվի ռազմական ուժի կիրառումից եւ ահաբեկչական …

կարդալ ավելին

Պատրաստակամ են

25.03.2008

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությունը դարձյալ Հայաստանում է, եւ երեկ նրան ընդունել են ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության մամլո քարտուղարի` հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հետընտրական զարգացումներին, արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Ա. Հովսեփյանը Պ. Սեմնեբիին տեղեկացրել է, որ …

կարդալ ավելին

«Հիվանդությունը մեզ ներսից «ուտում» է»

25.03.2008

Հետընտրական շրջանում տեղի ունեցած ցնցումներն ու արյունալի դեպքերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարբեր կերպ են ընկալում ու փորձում են պատասխանել ապագային ուղղված հարցերին։ Տեղի ունեցածն ինչպե՞ս կարելի է տեղավորել առօրյա կյանքի մեր վարվելակերպում՝ ոչ ոք լավ չի պատկերացնում։ Ինչպե՞ս շարունակել ապրել, երբ պարզ է, որ հասարակության հավաքական ուժն անզոր է ելք մշակել։ Այդ մասին են մտորում …

կարդալ ավելին

Ատելության համաճարակ

25.03.2008

Գարուն ա, Երեւանում ավեր են արել: Թվում է՝ Երեւանը չէ, մեր քաղաքը չէ, այլ, առնվազն, Սումգայիթի հայկական թաղամասերն են՝ հայտնի ողբերգական դեպքերի օրերին: Վայրագությունների այս պոռթկումը ինքնաբուխ ալիք չէր, կազմակերպիչների կողմից վաղօրոք գրված սցենարի բաղկացուցիչ մասն էր, որի իրականացման համար «հմուտ ռեժիսորներ» են աշխատել, միջոցներ կուտակել, անգամ՝ հանցավոր աշխարհի հետ համաձայնություններ կայացրել: Նախագահի ոչ մի …

կարդալ ավելին

Ուզում են «ցրել»

23.03.2008

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, թե Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ քարտուղարության միջոցով «սկսել գործընթաց՝ ընդհանրապես Մինսկի խումբը ցրելու համար»: «Սա մեզ հայտնի է, նրանք դիմել են պաշտոնապես: Մենք տեղյակ ենք: Դեռեւս սա չի հրապարակվել, առաջին անգամ այստեղ եմ հրապարակում»,- վստահեցրել է նա:

կարդալ ավելին

Անասնագոմի տանիքից

23.03.2008

ԱԱԾ-ն երեկ հայտարարություն է տարածել` նշելով, որ մարտի 12-ին կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի քրոջ որդուն` Սոս Գեւորգյանին պատկանող շինություններում զենք եւ զինամթերք է հայտնաբերվել: ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, «ԱԱԾ աշխատակիցների իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Երեւանում հրահրված զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քր.գործի շրջանակներում կալանավորված, Հրազդան քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Սոս Սուրենի Գեւորգյանին պատկանող տանը …

կարդալ ավելին

«Ադրբեջանը հերթական պարտությունը կրեց»

23.03.2008

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ է։ Կարծում եմ, որ բավականին արտառոց բան է կատարվել, երբ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի առաջարկությունը՝ որ չի կարելի միակողմանի փաստաթուղթ ներկայացնել ՄԱԿ-ին, Ադրբեջանը մերժեց: Քվեարկության արդյունքում 39 երկիր կողմ քվեարկեց առաջարկությանը, իսկ …

կարդալ ավելին

Կմեկնի ՌԴ

23.03.2008

ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Վերջինս Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ողջույններն ու նշել, որ Մոսկվայում նախապատրաստում են առաջիկա օրերին կայանալիք ՀՀ նորընտիր նախագահի այցը ՌԴ եւ մեծ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ …

կարդալ ավելին

Կալանվածների ցուցակը

23.03.2008

Հաշվի առնելով վերջին օրերին շրջանառվող տարաբնույթ լուրերը մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորված անձանց թվաքանակի մասին, երեկ մեր թղթակիցը ՀՀ գլխավոր դատախազի քարտուղարին խնդրել է տրամադրել մինչ օրս կալանավորված անձանց ցուցակը: Ըստ այդ ցուցակի՝ Նուբարաշենի, Վարդաշենի, Երեւան-Կենտրոնի, Արթիկի, Վանաձորի ՔԿՀ-ներում կան թվով 106 կալանավորներ: ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում նաեւ …

կարդալ ավելին

Հիմա էլ Ագոն է գալիս

23.03.2008

Մարտի 30-ին Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ Հայաստան է ժամանելու ԵԽ Նախարարների կոմիտեի Ագոյի խումբը: ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի հավաստմամբ` Ագոյի խմբի այցելությունը ծրագրված էր նախօրոք, եւ այն կրում է տարածաշրջանային բնույթ:

կարդալ ավելին

Ընդունել են

23.03.2008

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ այդ փոփոխությունների նպատակը երկրի պաշտոնաթող նախագահների պահպանության կարգավորումն է այն դեպքերում, երբ նրանք հակաօրինական գործողություն են իրականացնում: Ըստ օրինագծի` պետական պահպանությունն իրականացնող խմբի ղեկավարն այդ մասին պարտավոր է անհապաղ զեկուցել իր վերադասին, …

կարդալ ավելին

Հապճեպ անցկացված օրինագիծ

23.03.2008

Մարտի 17-ին ԱԺ-ն մինչեւ ուշ գիշեր տեւած արտահերթ նիստում «քննարկեց» եւ երկու ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ժամեր անց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ստորագրել էր այդ օրինագիծը: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ արդեն փոփոխված օրենքում կան դրույթներ եւ ձեւակերպումներ, …

կարդալ ավելին

Այդ անունները չկան

23.03.2008

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը երեկ հայտարարել է, թե կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ՝ քաղխորհրդի անդամներ Սուրեն Աբրահամյանն ու Ռաֆիկ Մկրտչյանը թաքնված են, քանի որ չկա երաշխիք, որ նրանք չեն հայտնվի ճաղավանդակների այն կողմում: «Համոզված ենք, որ եթե Արամ Սարգսյանը ընդհատակում չլինի, անպայման կազատազրկեն»,- ասել է նա: Երեկ մեր թղթակիցը ՀՀ գլխավոր դատախազի …

կարդալ ավելին

Համաձայնության կառավարության մաս կկազմեն

23.03.2008

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը. «Նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ պահանջ: Սակայն, ցավոք, ժողովրդի մեջ առկա տրամադրությունները քաղաքական միջոցներով պաշտպանելու եւ ուղղորդելու փոխարեն ընտրվեց առճակատման կործանարար ճանապարհը: Արդյունքում. – հասարակության մեջ բարոյա-հոգեբանական անկումային տրամադրությունները, հուսահատության, երկփեղկվածության, փոխադարձ անհանդուրժողականության, անվստահության, երկրի զարգացման …

կարդալ ավելին

Ո՞ւր է լուսանկարը

23.03.2008

Վերջերս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մի քանի այլ պատգամավորներ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՀՀ-ում գործող դեսպանատներին, որտեղ նկարագրելով ընտրական գործընթացում տեղ գտած խախտումները, նաեւ նշել էին, թե «Աշտարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ (ցույցին եւ երթին) ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղեկցել …

կարդալ ավելին

Կալանվածների պաշտոնական ցուցակը

23.03.2008

Այս օրերին տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվում մարտի 1-ի դեպքերից հետո կալանքի տակ գտնվող անձանց թվաքանակի առնչությամբ: Ուստի երեկ ՀՀ գլխավոր դատախազի խոսնակին խնդրեցինք մեզ տրամադրել պաշտոնական ցուցակը, թե քանի մարդ է այսօրվա դրությամբ գտնվում կալանքի տակ: Ըստ Դատախազության տրամադրած տվյալների` թիվ 62202608 քրեական գործով կալանքի տակ է գտնվում 106 մեղադրյալ: Նրանցից 71-ը գտնվում են Նուբարաշեն …

կարդալ ավելին

Դատապարտել են

23.03.2008

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւին: «Ռեգնումը»` հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի մամլո ծառայությանը, հայտնում է, որ խորհրդարանի հայտարարության օգտին քվեարկել են Ադրբեջանի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:

կարդալ ավելին

Երկխոսության առաջարկ

23.03.2008

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը նախօրեին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանում ավելի քան 100 մարդու կալանավորման եւ այդ կալանքների իրականացման պայմանների առնչությամբ: Հանձնաժողովի կարծիքով՝ ընդդիմության մեծ թվով առաջնորդների եւ խորհրդարանի երեք պատգամավորների կալանավորումն անխուսափելիորեն ընկալվում է որպես իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ բռնություններ եւ չի նպաստի Հայաստանում լարվածության թուլացմանը: Հանձնաժողովը բոլոր կողմերին …

կարդալ ավելին