Այդ անունները չկան

23/03/2008

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը երեկ հայտարարել է, թե կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ՝ քաղխորհրդի անդամներ Սուրեն Աբրահամյանն ու Ռաֆիկ Մկրտչյանը թաքնված են, քանի որ չկա երաշխիք, որ նրանք չեն հայտնվի ճաղավանդակների այն կողմում: «Համոզված ենք, որ եթե Արամ Սարգսյանը ընդհատակում չլինի, անպայման կազատազրկեն»,- ասել է նա: Երեկ մեր թղթակիցը ՀՀ գլխավոր դատախազի խոսնակից հետաքրքրվել է` արդյոք կա՞ երաշխիք, որ նրանք չեն ձերբակալվելու: Ի պատասխան՝ նա ասել է. «Հետախուզման մեջ է գտնվում 4 անձ, եւ այնտեղ այդ անունները չկան: Համենայնդեպս, Արամ Զ. Սարգսյանի նկատմամբ որեւէ հետախուզում չկա»: