Դատապարտել են

23/03/2008

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւին: «Ռեգնումը»` հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի մամլո ծառայությանը, հայտնում է, որ խորհրդարանի հայտարարության օգտին քվեարկել են Ադրբեջանի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: