Հրդեհել են

25/03/2008

Մարտի 20-ի գիշերը Գյումրիում հրդեհել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող ավտոմեքենան, որն արդեն մոտ մեկ շաբաթ վարում էր ակումբի խորհրդի նախագահ, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը: Ըստ «Ազատության»` հասցված վնասը, «Ասպարեզ» ակումբից ստացված հաղորդագրության համաձայն, կազմում է մոտ 900 հազար դրամ: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Սարգսյանը ռադիոկայանին ասել է, որ փաստի առնչությամբ հարուցվել է քր.գործ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով` «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս պատճառելով»: