Ընդունել են

23/03/2008

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ այդ փոփոխությունների նպատակը երկրի պաշտոնաթող նախագահների պահպանության կարգավորումն է այն դեպքերում, երբ նրանք հակաօրինական գործողություն են իրականացնում: Ըստ օրինագծի` պետական պահպանությունն իրականացնող խմբի ղեկավարն այդ մասին պարտավոր է անհապաղ զեկուցել իր վերադասին, պահպանությունը շարունակելու աննպատակահարմարության մասին անհապաղ ծանուցել հենց պահպանվող անձին, իսկ մեկ այլ դրույթով էլ պահպանվող անձին առաջարկվում է ցանկության դեպքում գրավոր հրաժարվել պետական պահպանությունից: