Ուզում են «ցրել»

23/03/2008

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, թե Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ քարտուղարության միջոցով «սկսել գործընթաց՝ ընդհանրապես Մինսկի խումբը ցրելու համար»: «Սա մեզ հայտնի է, նրանք դիմել են պաշտոնապես: Մենք տեղյակ ենք: Դեռեւս սա չի հրապարակվել, առաջին անգամ այստեղ եմ հրապարակում»,- վստահեցրել է նա: