Մարտի 1-ի դեպքերի հետ կապված միջազգային բազմաթիվ կառույցներ ու պաշտոնյաներ Հայաստանի իշխանություններին կոչ արեցին հանել արտակարգ դրությունը, լրատվամիջոցների նկատմամբ սահմանված սահմանափակումներն ու անկախ հետաքննություն իրականացնել կատարված բռնությունների նկատմամբ: Կոչերից բացի, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, թե կոնկրետ «պատժամիջոցներ կսահմանեն» Հայաստանի նկատմամբ, եթե իշխանությունները չապահովեն վերոնշյալ պայմանները: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, որի ղեկավարները …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան 39 «կողմ», 7 «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանի պատվիրակությունը: «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ …
կարդալ ավելինԲաքվում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գծով դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը հայտարարել է, որ «գրավյալ տարածքների» վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը «ոչինչ չի լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանական ANS-Press գործակալությանը տված հարցազրույցում Հենիկը «ոչ էֆեկտիվ» է անվանել ՄԱԿ-ի բանաձեւը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ում տասնյակ բանաձեւեր կան, որոնք մինչ օրս լուծում չեն գտել: Նա գտնում է, …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը համատեղ հոդված են տպագրել «The Washington Post» թերթում: «Մենք հակառակորդներ էինք նախագահական ընտրություններում, սակայն մեզ միավորեց Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու եւ զարգացման նորմալ ուղի վերադարձնելու ցանկությունը»,- ընդգծել են հոդվածագիրները` հիշեցնելով, թե Հայաստանը «կայուն եւ ժողովրդավարական» երկրի համբավ ուներ վտանգավոր տարածաշրջանում, սակայն այժմ այդ համբավը …
կարդալ ավելինՌԴ-ն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: Այդ մասին ասված է ԼՂՀ հակամարտության իրադրությանը վերաբերող բանաձեւի շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
կարդալ ավելին«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը: «Ակնհայտ է, որ այս ամենի մեջ կա քաղաքական ենթատեքստ: Քաղաքական գործիչների եւ, …
կարդալ ավելին«Դուք անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ Ազատության հրապարակում նստացույցը ցրելիս Ոստիկանության գտած զենք-զինամթերքն, իրոք, այնտեղ է գտնվել»` ՀՀ քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրվա հեռուստահարցազրույցում ասել է. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ոստիկանությանը չհաջողվեց հայտնաբերել շատ-շատ զենք եւ զինամթերք։ Ես ոչ միայն հավատում եմ, այլ նաեւ ցավում եմ, որովհետեւ եթե այդ …
կարդալ ավելին«Ազատության» հարցին` ո՞րն է համարվում «իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն», ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանել է. «Եթե լուրը, լրատվության կոնկրետ այդ աղբյուրը չի հանգեցնում նրան, որ տեղի ունենան բախումներ, այլ ընդամենը քաղաքակիրթ եղանակով ինչ-ինչ հարցեր կծագեն. սրա հետ կապված որեւէ խնդիր չկա: Ամբողջ խնդիրն անհարկի բախումները, անհարկի զանգվածային անկարգությունները կանխելն է: Որեւէ այլ խնդիր դրվել չի …
կարդալ ավելին«Jane՚s» հետազոտական կենտրոնը` հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը, կանխատեսել է, թե «Բոլոր դեպքերում այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող որեւէ փաստաթղթի ստորագրման պաշտոնական Երեւանի կողմից, քանի որ ներքին կայունությունն առաջնայնություն է ստանում բանակցությունների նկատմամբ, եւ հանրային աջակցություն ձեռք բերելու նպատակով օգտագործվում է ազգայնական հռետորաբանություն»: «Jane՚s»-ի վերլուծաբանների դիտարկմամբ` հաշվի առնելով «մինչեւ …
կարդալ ավելինԵրեկ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագիրը: Ըստ «Ժառանգության»` ի թիվս այլ սահմանափակումների, ժողովրդավարական հանրակարգերի գործունեության կասեցումը, մասնավորապես, ԶԼՄ-ների թեմատիկ շրջանակների նեղացումը հակասում են ՀՀ օրենսդրության, ինչպեսեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին: Այդ ամենի արդյունքում էապես սառեցվել է անկախ եւ ընդդիմադիր …
կարդալ ավելինՏնտեսագետ Էդուարդ Աղաջանովին երեկ հրավիրել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, թե մտադիր են տույժի ենթարկել չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: «Առավոտ ժամը 8:30-ի սահմաններում երկու երիտասարդ եկան եւ ասացին, թե՝ քեզ հրավիրում ենք զրույցի: Ես էլ գնացի ու զրուցեցի: Ասացի, որ մասնակցել եմ հանրահավաքներին նաեւ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար: Դա իմ սահմանադրական իրավունքն է: …
կարդալ ավելինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երեկ հավանություն է տրվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին: Փաստաթուղթը ստացել է 39 կողմ, 7 դեմ ձայն, ձեռնպահ են եղել 100-ը: Ընդունված բանաձեւում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում հարգել եւ պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Գլխավոր ասամբլեան կրկին հայտարարում է, …
կարդալ ավելինՀինգշաբթի օրը տեղի ունեցած հեռուստահարցազրույցում ասել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հարցազրույցը տպագրում ենք կրճատումներով: – Պատասխանատվություն զգո՞ւմ եք, արդյոք, մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների համար։ – Իհարկե։ Ես այս մասին հայտարարել եմ ոչ մեկ անգամ, ողջ նախընտրական շրջանում մենք խոսում էինք այս մասին, խոսում էի ես, իմ թիմակիցները, մնացած թեկնածուները, բայց …
կարդալ ավելին2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն հասարակության շրջանում։ Հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ ԶԼՄ-ների նկատմամբ գործող սահմանափակումները (անգամ դրանց մեղմացումից հետո)՝ զերծ ենք մնում մեկնաբանություններից եւ չճշտված տեղեկություններ հրապարակելուց։ Ստորեւ ձեզ ենք ներկայացնում փետրվարի 19-ին հաջորդած օրերի ընթացքում հնչած որոշ մտքեր՝ հղում անելով աղբյուրներին։ Այժմ, երբ կատարվել …
կարդալ ավելինՆախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հնարավորություն կունենա հանդիպելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովում, որի շրջանակներում, ամենայն հավանականությամբ, կկայանա ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթաժողով: «Հույս ունենք, որ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում»,- երեկ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովը` հավելելով, թե ԱՊՀ …
կարդալ ավելինՎրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ, տեղացի եւ արտասահմանցի վերլուծաբաններ-փորձագետներ էին կանխատեսում, որ հետխորհրդային տարածքում հաջորդ գունավոր հեղափոխությունը տեղի է ունենալու Հայաստանում: Այդ կանխատեսումներն արվում էին հաշվի առնելով արտաքին գործոնները: Որեւէ ընդդիմություն, որքան էլ պնդի, թե իշխանափոխության կարող է հասնել միայն ներքին ռեսուրսներով, ակնհայտ է, որ, ինչպես Վրաստանում, Ուկրաինայում, …
կարդալ ավելինՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի երեկ տարածած հաղորդագրության համաձայն` 2 օր առաջ կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից պահեստավորված զինամթերք են հայտնաբերել: «ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 12-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասի եւ 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կալանավորված ԱԺ պատգամավոր …
կարդալ ավելինՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Կենտրոնականի բաժնում մարտի 13-ին` ժամը 12:25-ին, հաղորդում է ստացվել Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում` զառիթափի վրա, զենք-զինամթերքի առկայության մասին: Ըստ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության` օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի 20 նռնակ՝ պայթուցիչներով, լուսաազդանշանային 9 հրթիռ, «ՊԳ-7ՊՄ» տիպի 16 լիցք, ինքնաձիգի 4 …
կարդալ ավելինԱյն պահից սկսած, երբ միջազգային հանրությունը մարդու կյանքը արժեք համարեց, բոլոր պետությունների ուժային կառույցները սկսեցին մարդու կյանքին նվազագույն վնաս հասցնող, սակայն արդյունավետ գործող միջոցներ որոնել, քանի որ բոլոր երկրներում դժգոհողներ ու իրենց դժգոհությունը ցուցադրել ցանկացողներ միշտ են լինում: Ցույցերի դուրս եկած մարդկանց վարքագիծը օրինական դարձնելու եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար տարբեր երկրների ոստիկանները զինվում են …
կարդալ ավելինԱնհերքելի ճշմարտություն է, որ քաղաքական խոշոր գործընթացների եւ հատկապես ընտրությունների ժամանակահատվածում երկրների տնտեսություններում զարգացումները դանդաղում են, կանգ են առնում, կամ էլ ետընթաց են ապրում: Տնտեսության տարբեր ոլորտներ յուրովի են կրում այդ գործընթացների ազդեցությունը: Այս առումով բացառություն չէ նաեւ Հայաստանը, եւ այս առումով 2008 թվականը, ինչպես գիտենք, մեր երկրի համար դարձավ աննախադեպ: Նույնիսկ առօրյա կենցաղային խոսակցություններից …
կարդալ ավելին