«Jane՚s» հետազոտական կենտրոնը` հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը, կանխատեսել է, թե «Բոլոր դեպքերում այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող որեւէ փաստաթղթի ստորագրման պաշտոնական Երեւանի կողմից, քանի որ ներքին կայունությունն առաջնայնություն է ստանում բանակցությունների նկատմամբ, եւ հանրային աջակցություն ձեռք բերելու նպատակով օգտագործվում է ազգայնական հռետորաբանություն»: «Jane՚s»-ի վերլուծաբանների դիտարկմամբ` հաշվի առնելով «մինչեւ վերջ պայքարելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի խոստումը` հնարավոր է, որ ՀՀ իշխանություններն արտակարգ դրությունը վերացնելուց հետո կանգնեն Երեւանում ավելի շատ փողոցային բողոքների փաստի առաջ, թեեւ անհավանական է, որ դրանք ուղղակիորեն սպառնան կառավարության կայունությանը: