Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովին երեկ հրավիրել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, թե մտադիր են տույժի ենթարկել չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: «Առավոտ ժամը 8:30-ի սահմաններում երկու երիտասարդ եկան եւ ասացին, թե՝ քեզ հրավիրում ենք զրույցի: Ես էլ գնացի ու զրուցեցի: Ասացի, որ մասնակցել եմ հանրահավաքներին նաեւ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար: Դա իմ սահմանադրական իրավունքն է: Բայց ինձ ասել են, որ հանրահավաքներն արտոնված չեն եղել, ու ես ենթարկվելու եմ վարչական տույժի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Է. Աղաջանովը: Տեղեկացնենք նաեւ, որ Է.Աղաջանովին հարցաքննելուց հետո զգուշացրել են, որ համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի օրն ուղարկելու են վարչական դատարան, որն էլ որոշելու է տույժի չափը: