Քայլը միակողմանի է

19/03/2008

ՌԴ-ն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: Այդ մասին ասված է ԼՂՀ հակամարտության իրադրությանը վերաբերող բանաձեւի շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: