Ըստ «Ազատության»` 2009թ. փետրվարի 28-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը ՀՀ ԿԸՀ-ից ստացել է թվով 9 տեղամասերի վերաբերյալ նյութեր, որոնցով հայտնաբերվել են անհամապատասխանություններ փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ ստացված արձանագրությունների եւ դրանց քաղվածքների միջեւ: Ըստ Գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված տեղեկատվության, անհամապատասխանություններ են հայտնաբերվել մասնավորապես թիվ 9/18, 17/05, 20/04, 22/21, 22/22, 22/30, 24/18, 24/19, 38/62 …
կարդալ ավելին«Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության իմ մեծաթիվ համախոհները լիազորել են ինձ շնորհավորել Սերժ Սարգսյանին` ՀՀ Նախագահ ընտրվելու կապակցությամբ, եւ մեր երկրի համար այս դժվարին պահին համագործակցության պատրաստակամություն հայտնել` ի շահ մեր ժողովրդի ու մեր պետության»: ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, ՀԱԱԿ քաղխորհրդի քարտուղար
կարդալ ավելինՓետրվարի 23-ին ՀՀ Ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Գ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի (ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին եւ 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասերով: …
կարդալ ավելին«Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերը: «ԵԱՀԿ-ի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ Խորհրդարանական վեհաժողովն, իհարկե, համակարծիք էին ընտրությունների հաջորդ օրը հրապարակած իրենց նախնական զեկույցում: Դրան կհետեւի վերջնական զեկույցը, որում կարտացոլվի նաեւ հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը, …
կարդալ ավելին«Հայաստանում առկա հետընտրական ճգնաժամը կենտրոնացած է ավելի շատ ընտրական գործընթացի, քան ընտրությունների արդյունքների վրա։ Առկա ճգնաժամը ոչ թե պարզապես քաղաքական ճգնաժամ է, այլ ավելի շատ խորքային ֆունդամենտալ հիմնախնդիրների արտահայտություն, ներառյալ՝ կոռուպցիան, սոցիալ-տնտեսական անարդարությունը եւ «լավ կառավարման վատթարացումը»։ Չնայած ՀՀ քաղաքական կյանքում անհատներն ավելի շատ դերակատարում ունեն, քան ծրագրերը եւ պլատֆորմները, այս ճգնաժամն անձնական հակամարտություն չէ …
կարդալ ավելինՆախօրեին ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե ծառայությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ազատության հրապարակում` հանրահավաքի ժամանակ տարբերակներ են քննարկվել Հայաստանի հեռուստաաշտարակը, Հանրային հեռուստաընկերությունը գրավելու եւ ուղիղ եթեր կազմակերպելու նպատակով: Հաղորդագրության համաձայն, ձերբակալված են մի շարք անձինք: Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ ձերբակալվածները 6-ն են: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 300 …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Երեկ այս մասին «panorama»-ի թղթակցին ասել է ՍԴ մամլո քարտուղարը: «Երեւի ինչ-որ մեկը հանրահավաքի ժամանակ շտապել է ու նշել է, թե՝ արդեն դիմել ենք, փոխարեն ասեր, թե դիմելու ենք: Լ. Տեր-Պետրոսյանի կողմից մենք դեռեւս ոչ մի դիմում չենք ստացել»,- ասել է նա: Նա նաեւ տեղեկացրել …
կարդալ ավելին«Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։ ՀՀ Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում դադարեցնել ապօրինի գործողությունները, չխախտել հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը եւ չկազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը։ Ոստիկանությունը վճռական է եւ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու …
կարդալ ավելին«Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 19-ին` հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի Եպրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Կարապետյանը, Վարդան եւ Ստյոպա Ստեփանյանները քվեարկության ժամանակ ընտրողների ձեռքից վերցրել են քվեաթերթիկները եւ քվեարկել նրանց փոխարեն: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի` ստուգմամբ պարզվել է, որ Շահումյան գյուղում Ե. Բարսեղյան անուն-ազգանունով բնակվել է մեկ անձ` Եպրաքսյա Մանվելի …
կարդալ ավելինԵրեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 7-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես նախորդ օրերին, այս անգամ եւս ցուցարարներն առավոտյան մաքրում էին հրապարակն ու հավաքված աղբը լցնում այդ նպատակով նախատեսված պոլիէթիլենային տոպրակների մեջ: Հանրահավաքի քաղաքական մասը սկսվեց ժամը 15:00-ին (մինչ այդ մարդիկ պարում էին, ֆիլմեր դիտում, լսում «Ազատություն» ռ/կ-ի …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին, դարձյալ հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է, այն բանակցությունների առարկա չի եղել ու չի լինի»: Ըստ Ալիեւի` հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ «այդ հարցում միջազգային աջակցությունը, աշխարհի առաջատար երկրների դիրքորոշումը, իհարկե, հիանալի պայմաններ են …
կարդալ ավելինՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հավաստմամբ` ՀՀ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուժային մեթոդներն իր գլխավորած կուսակցության համար անընդունելի են, եւ ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական լուծումներ: «Հասարակությունն իրավունք ունի խնդիրը լուծողի դերում հանդես գալ, իսկ խնդիրն այն է, թե ինչպես պետք է համախմբել հասարակության երկու հատվածները, որոնք այս կամ այն կերպ բեւեռացված են, եւ մեկը մյուսի …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայերին մեղադրել է Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Հակադարձելով այն անհեթեթությանը, որը հայերը հորինել են եւ աշխարհում դարձրել հասարակական կարծիք, մենք նրանց ասում ենք՝ այդ մասին խոսելուց առաջ հայելուն նայեք: Եթե ցեղասպանություն է տեղի ունեցել, ապա այդ դուք եք այն իրականացրել ամենադաժան կերպով»,- իշխող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հավաքում հայտարարել …
կարդալ ավելինԴեռեւս նախընտրական շրջանում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել: Օմբուդսմենը հայտարարել էր, թե Հանրային հեռուստաընկերությունը չի կատարում իր պարտականությունը եւ նախագահական ընտրությունների անաչառ ու հավասարակշիռ լուսաբանում չի ապահովում: «Շատ դեպքերում Հանրայինը կարծես թե դառնում է բեւեռներից մի կողմը եւ իր լրագրողների միջոցով ինքն է պատասխան …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուց առաջ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական պատգամավորները ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վարդերի փունջ փոխանցեց Ս. Սարգսյանին: Վերջինս, սակայն, Տ. Թորոսյանի տված ծաղկեփունջը փոխանցեց իր կուսակից պատգամավոր Հրանուշ Հակոբյանին, իսկ նա էլ այն բաժանեց խորհրդարանում ներկա կին պատգամավորներին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին, օրինակ, …
կարդալ ավելին«Ազատության հրապարակի հարթակից այսօր զուտ ամբոխավարական, հուզական ալիք բարձրացնելու նպատակով խոսքեր են հնչում, որոնք կարող են ստեղծել անկառավարելի, ագրեսիվ ամբոխ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` նկատելով, թե մինչ այժմ կիրառվող տեխնոլոգիաները տանում են հենց դրան: Ըստ Մանասյանի` երկխոսությունից հրաժարվելն արդեն իսկ «ագրեսիվության» նշան է: «Ցանկանում են նրանք, թե ոչ` չգիտեմ, բայց ամբողջ ընթացքը ցույց …
կարդալ ավելինԿենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակեց կիրակի օրը՝ փետրվարի 24-ին: Մինչդեռ հրապարակելու վերջնական ժամկետը փետրվարի 26-ն էր: Ինչո՞ւ է ԿԸՀ-ն նման շտապողականություն ցուցաբերել, երբ դեռ երկու օր ժամանակ ուներ: Այս օրերին այս հարցը հաճախ է հնչեցվել: Ընդ որում, ԿԸՀ-ն փետրվարի 24-ի այդ նիստն անցկացրել է առանց «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» …
կարդալ ավելինՓետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի կողմնակիցները հանրահավաք էին կազմակերպել: Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք նրա ելույթը. «Սիրելի հայրենակիցներ, Ես ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում ՀՀ նախագահի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հավատացնում եմ ձեզ, մենք պատմական ժամանակներ ենք ապրում: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեզ հաջողվեց …
կարդալ ավելինՆախընտրական անցած քարոզարշավն արդեն կարելի է վերլուծել: Մեր հասարակագետների ճնշող մեծամասնության համար ժամանակակից հասարակական գործընթացները մասնագիտական հետաքրքրության թեմա չեն դառնում: Եվ այդ անշնորհակալ գործը մնում է լրագրողների ուսերին: Մյուսները գերադասում են արդարանալ մտավորականի վեհերոտ լինելու պնդումով: Ես դեմ չեմ առաջինը սկսել: Հատկապես, որ քարոզարշավն իսկապես տարբերվում էր նախորդներից: Հայ հասարակությանը պարբերաբար մատուցվեց այն, ինչ իմ …
կարդալ ավելին«Փետրվարի 19-ին կայացած ընտրություններում Սերժ Սարգսյանի տարած հաղթանակը, որն արդեն օրենքով ամրագրվել է, համոզիչ հաղթանակ է, որի վկայությունն աշխարհի բոլոր երկրների ղեկավարների հղած շնորհավորանքներն են»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը` վստահեցնելով, թե ընտրությունների ժամանակ Ս. Սարգսյանին աջակցել է հանրապետության երիտասարդ գործիչների ու ակտիվիստների ավելի քան 59 տոկոսը: Ի դեպ, երիտասարդ Բաբայանը …
կարդալ ավելին