ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Երեկ այս մասին «panorama»-ի թղթակցին ասել է ՍԴ մամլո քարտուղարը: «Երեւի ինչ-որ մեկը հանրահավաքի ժամանակ շտապել է ու նշել է, թե՝ արդեն դիմել ենք, փոխարեն ասեր, թե դիմելու ենք: Լ. Տեր-Պետրոսյանի կողմից մենք դեռեւս ոչ մի դիմում չենք ստացել»,- ասել է նա: Նա նաեւ տեղեկացրել է, որ երեկ ժամը 17:00-ին ՍԴ դիմում-բողոք է ներկայացրել նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը: Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով ՍԴ-ն պետք է որոշում կայացնի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում: