ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, թե կիրակի օրը ԿԸՀ արտահերթ նիստը հրավիրվել է հապճեպ, եւ դրա մասին տեղյակ է պահել նիստից ընդամենը 30 րոպե առաջ, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված էր 2 ժամ, նույնիսկ առանց ծանուցելու նիստի օրակարգի մասին: Հայտարարության մեջ նաեւ նշված է. «Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 …
կարդալ ավելինԵԿՄ մի շարք անդամներ շաբաթ օրը հայտարարել են միությունից դուրս գալու մասին: «Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԵԿՄ որոշ անդամներ` խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել երկրապահին ոչ վայել գործունեությամբ, որն անընդունելի է եւ վարկաբեկում է միության նշանակությունն ու հեղինակությունը, խոչընդոտում է մեր նորանկախ պետության հետագա ամրապնդման եւ զարգացման գործընթացը: …
կարդալ ավելինԸստ «Արմենպրեսի»` կապանցիները փետրվարի 24-ին «Տեր կանգնենք մեր ձայներին» կոչերով հանրահավաք են կազմակերպել` սատարելու ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին: «Կապանցիներն իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Նրանք ընտրել են` հանուն իրենց ընտանիքների անվտանգության, իրենց երկրի զարգացման, կայունության: Եվ այսօր մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր ձայնին, սատարել մեր ընտրած նախագահին»,- ասել է Կապանի քաղաքապետ Արմեն …
կարդալ ավելինԵրեկ հատուկ հայտարարությամբ ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը եւ նախագահությունը շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: «ՍԻՄ-ը ողջունում է դեպի անցյալը վերադառնալու փորձի մերժումը ժողովրդի կողմից,- ասված է հայտարարության մեջ,- Վերջին ընտրությունները, հայտնի թերություններով հանդերձ, գնահատում ենք որպես մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարական սկզբունքների հաղթանակը` միաժամանակ նշելով, որ մեր կուսակցության մասնակցությունը դրանց սահմանափակված էր …
կարդալ ավելինՀՀ ԿԸՀ` կիրակի օրը արտահերթ նիստում հրապարակած տվյալների համաձայն` ընտրությունների վերջնական արդյունքներով 52,82 տոկոսով ՀՀ երրորդ նախագահ է ընտրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն` նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնում է ՀՀ նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, այսինքն` ապրիլի 9-ին: ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա …
կարդալ ավելինԸստ «Արմենպրեսի»` Երեւանի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում փետրվարի 23-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարելու ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, Անահիտ Ներսիսյանի հետ միասին, խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքներին. նրանք ինքնագլուխ պատռել են թիվ 5/21 ընտրական տեղամասի քվեաթերթիկների կնքված պարկը, որտեղից հանել են քվեաթերթիկները եւ չեն ենթարկվել …
կարդալ ավելին«Ազգային գիտակցություն» հիմնադրամը ներկայացնող գիտնականներն ու մտավորականները երեկ իրենց մտահոգությունն են հայտնել նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով: «Կասկած չունենք, որ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը հեղափոխական ճանապարհով փոխելու, սեփական հավակնություններն ու մտադրությունները բռնությամբ ու շանտաժով մարդկանց պարտադրելու մարտավարությունը հեռանկար չունի: Պատմությունը վկայում է, որ հեղափոխությունները, որպես կանոն, բերում են անկանխատեսելի այնպիսի հետեւանքների, որոնք …
կարդալ ավելինՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Լոռու մարզի Արեւածագ գյուղի 32/53 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ սահմանված կարգի համաձայն` փետրվարի 18-ին` ժամը 17:00-ին, թիվ 32/53 ընտրական տեղամասում սկսվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահի …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանագրերով Արմեն Բայբուրդյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Լեւոն Խաչատրյանն ազատվել է Ղազախստանի Հանրապետությունում, համատեղության կարգով, Ղրղըզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Ռուբեն Շուգարյանն ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, համատեղության կարգով, Պորտուգալիայի …
կարդալ ավելինՀՀ կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է, թե ներկա պահին կարեւոր է, որպեսզի իրավապահ մարմինները բծախնդրորեն քննության առնեն բոլոր այն փաստերը, որոնք կան ընտրախախտումների հետ կապված: Նա չափազանց կարեւոր է համարել նաեւ, որ կառավարության անդամներն անհապաղ ձեռնամուխ լինեն նախանշված ծրագրերի իրականացմանը: «Մենք հավակնոտ ծրագրեր ունենք, եւ այդ ծրագրերը պետք է բերեն նրան, …
կարդալ ավելին«Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթող ճանաչված ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի, եթե ընդդիմության բողոքի ցույցերի մասնակիցները խախտեն օրենքը: Նա չի կարծում, թե փետրվարի 19-ի ընտրությունները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու` ընդդիմության պահանջն օրինական է: «Մենք ստացել ենք միջազգային դիտորդների եւ օտարերկրյա պետությունների դեսպանությունների դրական գնահատականը,- …
կարդալ ավելին«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդների եւ լրագրողների նկատմամբ տեղ գտած բռնության դեպքերը: «Ընտրությունների օրն այս հարձակումների թիրախը դարձել են հենց այն մարդիկ, ովքեր փորձել են ապահովել քվեարկության օրինական ընթացքը,- հայտարարել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի …
կարդալ ավելինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպել է ԱՊՀ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ փաստել, որ ռուսաստանցի ներդրողներն ակտիվանում են Ադրբեջանում: Կրեմլի մամլո ծառայության հավաստմամբ` Պուտինն ու Ալիեւը հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ ԼՂՀ հիմնախնդիրը: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հաստատել է այս տեղեկությունը` ասելով. «Այդ թեման քննարկվել է, բայց …
կարդալ ավելինԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում երեկ Մոսկվայում հանդիպել են ՀՀ եւ ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահի առաջին այցելություններից մեկը Ռուսաստան կլինի, եւ ՀՀ նախագահի միջոցով իր հրավերն է փոխանցել Սերժ Սարգսյանին: Վ. Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռ. Քոչարյանին`ասելով. «Անցած տարիներին Ձեր …
կարդալ ավելինԵրեկ Ազատության հրապարակում արդեն 2-րդ օրը շարունակվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հանրահավաքը: Նրա գլխավորած շարժմանը միանալու մասին հայտարարել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը (վերջինս իր այս քայլից անմիջապես հետո ազատվել է պաշտոնից), ԱԺ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների 7 պատգամավորներ, որոնց անունից հանրահավաքում հայտարարություն ընթերցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել …
կարդալ ավելինԵրեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն երկրորդ օրը շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրան սատարող ուժերի հանրահավաքը: Փետրվարի 21-ին մեկնարկած բողոքի ակցիան չի ընդհատվում եւ կրում է շուրջօրյա բնույթ: Ազատության հրապարակը վերածվել է վրանային հրապարակի: Հազարավոր մարդիկ գիշերն անցկացնում են հրապարակում՝ վրանների մեջ: Տեղադրված են նաեւ վառարաններ, գիշերը տեղ-տեղ խարույկներ են վառվում, մարդկանց …
կարդալ ավելինԿոսովոյի անկախացման փաստը ՀՀ նախագահական ընտրությունների այս թոհուբոհի մեջ հայ քաղաքական գործիչների կողմից դեռեւս համապատասխան ուշադրության չի արժանացել: Սակայն հայտնի է, թե որքան կարեւոր նշանակություն կարող է այն ունենալ մեզ համար` ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում: Երեկ հրավիրված ասուլիսում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Կոսովոյի խնդրին, եւ այն հարցին, թե Կոսովոյի անկախացումը որքանով նախադեպային կարող է …
կարդալ ավելինՔաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը երեկ «Հայելի» ակումբում քննարկում էին նախընտրական ու հետընտրական իրադարձությունները: Հենց սկզբից երկու բանախոսները ընդգծեցին, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն ու մասնակցությունը իմաստ մեծ ու հետաքրքրություն առաջացրեցին այս նախագահական ընտրություններին: Ա. Իսկանդարյանի խոսքերով` Լ.Տեր-Պետրոսյանը տասը տարի ընդհանրապես մասնակցություն չունենալով Հայաստանում կատարվող հասարակական, քաղաքական …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ես դիմում եմ ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «հանուն», այլ ոչ թե …
կարդալ ավելինԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հայտարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին եւ համախոհներին, որոնց թիվը անհամեմատ ավելի է, քան պաշտոնական ներկայացվող տվյալները: Դա մեր հասարակության այն անկաշառ, սկզբունքային եւ մեզ գաղափարակից հատվածն է, այն հուսալի սերուցքը, որի վրա հնարավոր է կառուցել մեր երկրի ապագան: Դուք …
կարդալ ավելին