Ազատվել են

26/02/2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանագրերով Արմեն Բայբուրդյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Լեւոն Խաչատրյանն ազատվել է Ղազախստանի Հանրապետությունում, համատեղության կարգով, Ղրղըզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Ռուբեն Շուգարյանն ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, համատեղության կարգով, Պորտուգալիայի Հանրապետությունում, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից: Հիշեցնենք, որ վերջիններս նախօրեին հանդես էին եկել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժմանը միանալու հայտարարությամբ, որտեղ նշել էին, թե «հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով ՀՀ եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով, որ միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջեւ առկա մարտահրավերներին եւ էականորեն բարձրացնել ՀՀ իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին: Կարեւորելով երկրում կայունության պահպանման եւ հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, եւ հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»: