ՀՀ կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է, թե ներկա պահին կարեւոր է, որպեսզի իրավապահ մարմինները բծախնդրորեն քննության առնեն բոլոր այն փաստերը, որոնք կան ընտրախախտումների հետ կապված: Նա չափազանց կարեւոր է համարել նաեւ, որ կառավարության անդամներն անհապաղ ձեռնամուխ լինեն նախանշված ծրագրերի իրականացմանը: «Մենք հավակնոտ ծրագրեր ունենք, եւ այդ ծրագրերը պետք է բերեն նրան, որ յուրաքանչյուր ամիս մեր ժողովուրդն իրոք զգա փոփոխություններ, պիտի բարեփոխումներն արագանան, սա կարեւորագույն խնդիր է»,- ասել է Ս. Սարգսյանը: