քաղաքականություն

Դժգոհ են

26.02.2008

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «ՀՀ նախագահական ընտրությունները բացառիկ կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի ու ժողովրդի համար եւ կարեւոր քայլ են ժողովրդավարության զարգացման եւ երկրի հեղինակության բարձրացման գործում: Ցավոք, փետրվարի 19-ի քվեարկությունն արձանագրեց բազմաթիվ կեղծիքներ եւ խախտումներ: Ավելին` ընտրական գործընթացն ուղեկցվեց ընտրական հանձնաժողովների անդամների եւ …

կարդալ ավելին

Գնահատել է

26.02.2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, թե փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրություններն անցել են ոչ միայն «ազատ եւ արդար», այլեւ ՀՀ օրենսդրության եւ միջազգային չափանիշներին համապատասխան: «Ընտրությունները միշտ քաղաքական հակասությունների կիզակետ են եւ կարող են հանգեցնել լարման աստիճանի բարձրացման, հասարակության պառակտվածության: Սակայն քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է: Կարեւոր …

կարդալ ավելին

Տարոսը ձեզ

26.02.2008

Երեկ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հրապարակեց ՀՀ նախագահի ընտրություններում իրականացված մոնիտորինգի նախնական արդյունքները: Ինչպեսեւ սպասվում էր, դիտորդները նշեցին, թե Հայաստանում փետրվարի 19-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Տորշինի խոսքերով` ընտրությունները համապատասխանել են մեր երկրի ընտրական օրենսգրքին: Իսկ ՀՀ …

կարդալ ավելին

«Ընտրությունները հիմնականում համապատասխանել են եվրոպական չափանիշներին»

26.02.2008

«ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն»,- նշված է միջազգային դիտորդների երեկ հրապարակած նախնական եզրակացության մեջ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրախորհրդարանի դիտորդներին ընդգրկող միջազգային դիտորդական առաքելությունը երեկ հրապարակեց փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների մասին …

կարդալ ավելին

«Ընտրությունները հիմնականում համապատասխանել են եվրոպական չափանիշներին»

26.02.2008

«ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն»,- նշված է միջազգային դիտորդների երեկ հրապարակած նախնական եզրակացության մեջ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրախորհրդարանի դիտորդներին ընդգրկող միջազգային դիտորդական առաքելությունը երեկ հրապարակեց փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների մասին …

կարդալ ավելին

«Ժողովրդավարության հաղթանակը»

26.02.2008

«Այսօր Հայաստանի ժողովուրդն ընտրել է իր երկրի խաղաղ եւ տնտեսապես ուժեղ ապագան: Ես հպարտ եմ ստանալու համար մեր քաղաքացիների վստահությունը` շարունակելու երկիրը տնտեսական եւ սոցիալական զարգացման ուղով առաջ տանելու մեր ջանքերը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Սակայն, ինչպես ես հայտարարել եմ դեռեւս ընտրություններից առաջ` ես պատրաստվում եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների …

կարդալ ավելին

Մարդիկ եւ թվերը

26.02.2008

Փետրվարի 20-ին Հայաստանի ազգաբնակչությանը մատուցվեցին տվյալներ՝ երկու տարբեր պետական գերատեսչությունների կողմից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ազգային վիճակագրական ծառայության։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին, երեւի, արդեն ծանոթ եք. վերջիվերջո ունենք 17 անկախագույն հեռուստաընկերություն, հեռուստաընկերություններն ունեն վիրտուալ ստուդիաներ, վիրտուալ ստուդիաները՝ բարեհամբույր ու պատասխանատու լրագրողներ, ովքեր չեն ալարել եւ չեն ալարում ամեն ժամ ձեզ հաղորդել ԿԸՀ թվերը։ Բայց, ամեն …

կարդալ ավելին

«Նստվածքի» սպասումով

26.02.2008

Նախագահական ընտրությունները, որի մասին այդքան երկար խոսում էր գրեթե ողջ ժողովուրդը, վերջապես ավարտվեցին: Հերթական անգամ, մի քանի ամիս շարունակ, եւ ամեն օր ՀՀ նախագահի 9 թեկնածուներն ու նրանց շտաբների ներկայացուցիչներն ու կողմնակիցները ՀՀ քաղաքացիներին համոզում էին իրենց թեկնածուների «իդեալական» կամ «սուրբ» լինելու մեջ: Բայց ի՞նչ մեզ տվեց այս ընտրությունները: Միանգամից դժվար է պատասխանել այս հարցին: …

կարդալ ավելին

Միակ երաշխիքը

26.02.2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ուղերձ է հղել ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ: «Ղարաբաղյան շարժումը խաղաղ եւ օրինական պահանջի արտահայտում էր: Դրան հակադարձվեցին կոտորածներ, տեղահանումներ եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մեզ պարտադրած պայմաններում այն վերաճեց ազգային-ազատագրական ինքնապաշտպանական պատերազմի: Արցախյան ազատամարտը տվեց բազմաթիվ հերոսներ եւ պահանջեց անդառնալի զոհեր: Սակայն այն նաեւ կոփեց մեր ժողովրդի …

կարդալ ավելին

10 կարծիք ընտրությունների մասին

26.02.2008

Երեկ Երեւանի փողոցներից մեկի անցորդների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեցինք` պարզելու, թե մեր համաքաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքն ու նախնական արդյունքները: Կարծիքները բազմազան էին: Ցավալի է, սակայն անցորդներից շատերը հարցմանը չցանկացան մասնակցել` ասելով, որ իրենք լիովին անտարբեր են այս հարցի նկատմամբ: Ոմանք պատասխանում էին, թե ոչ մասնակցել են քվեարկությանը, ոչ էլ հետեւել ընտրությունների …

կարդալ ավելին

Տարածաշրջանը մնում է լարված

25.02.2008

Ադրբեջանի եւ Իրանի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիեւի եւ Մուստաֆա Մուհամեդ Նաջարի միջեւ նախօրյակին Թեհրանում կայացած հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները։ Հանդիպման ընթացքում արծարծվել է նաեւ տարածաշրջանի անվտանգության թեման։ Այդ կապակցությամբ Աբիեւն ընդգծել է, որ տարածաշրջանի իրադրությունը մնում է լարված, նշելով, որ դրա պատճառը «Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է եւ նրա կողմից Ադրբեջանի տարածքի …

կարդալ ավելին

Ակնկալիքներ ունեն

25.02.2008

«Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ քայլեր կձեռնարկի խաղաղության հասնելու համար»,- ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը։ «Հայաստանի ղեկավարությունից մենք գործողություններ ենք սպասում միջազգային նորմերի շրջանակներում։ Հակամարտությունը լուծելու համար նա պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի եւ հասկանա, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն …

կարդալ ավելին

Դիմումներ դեռեւս չեն մուտքագրվել

25.02.2008

ՀՀ նախագահի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ հայցադիմումներ ՀՀ վարչական դատարան դեռեւս չեն մուտքագրվել։ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ փետրվարի 19-ին մուտքագրվել է ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ 98 դիմում, որոնցից 49-ը բավարարվել է, 4-ը` կարճվել, 45-ը` մերժվել։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 1-ին …

կարդալ ավելին

Ընդդեմ սեւ PR-ի

18.02.2008

Երեկ Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Բաղդասարյանը կոչ է արել «դադարեցնել սեւ քարոզչությունը»: «Ոչ մի սուտ, ոչ կեղծիք, ոչ շանտաժ եւ զրպարտություն չի կարող ինձ կանգնեցնել: Սերժ Սարգսյանի հովանավորության ներքո գործող լրատվամիջոցները տարածում են կեղծ լուրեր, ստահոդ լուրեր, բերում-բաժանում են ժողովրդին: Նույնը սկսել է կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանը իր լրատվամիջոցներով»,- հայտարարել …

կարդալ ավելին

Մեկ փուլ

18.02.2008

ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ֆրանսպրես» գործակալությանը, որում նա կանխատեսել է, որ ինքը հաղթելու է մեկ փուլով եւ փետրվարի 19-ին 50 տոկոսից ավելի ձայն է ստանալու: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն, հարցազրույցում անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմության ճամբարից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները կեղծիքների են դիմում` իր հաղթանակն ապահովելու համար, Սերժ Սարգսյանն ասել …

կարդալ ավելին

Գյումրիում այլեւս տնակ չի

18.02.2008

ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ Շիրակի մարզում էր: Գյումրու Թատերական հրապարակում տասնյակ-հազարավոր մարդիկ էին հավաքվել: «Գյումրեցիները երբեք չեն քվեարկել սուտ խոստումների, շաղակրատների եւ պատեհապաշտների օգտին: Ես չափազանց շնորհակալ եմ այս աննախադեպ բազմամարդ հանդիպման համար, ես ձեզ երախտապարտ եմ եւ շնորհակալ եմ ձեր հույսի, վստահության համար: Դա նշանակում է, որ Գյումրին կամաց-կամաց թոթափում …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն պատրաստվում է երկրորդ փուլին

18.02.2008

Իշխանություններն ամեն ճիգ թափեցին, որ նախընտրական քարոզարշավը ընթանա ապաքաղաքական մթնոլորտում, լոզունգային ու միտինգների մակարդակով: Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: «Քարոզարշավի սկզբում փորձեցինք բոլորին մղել քաղաքական, գաղափարական պայքարի: Հակառակ մեր զուսպ կեցվածքին` քարոզարշավի վերջում մթնոլորտն ամենեւին էլ քաղաքական, գաղափարական չէ: Եվ դրա ամենավառ ապացույցն այն է, որ հեռուստատեսությունը, որը մանավանդ այս ձմեռային …

կարդալ ավելին

«Ազգային հարստությունը դուրս է բերվում երկրից»

18.02.2008

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի ընթացքում իր մարզային այցելությունները երեկ ավարտեց Արմավիրի մարզի Մասիս եւ Էջմիածին քաղաքներում անցկացրած բազմամարդ հանրահավաքներով: Մասիս քաղաքում կայացած հանրահավաքին մի քանի հազար մարդ էր մասնակցում: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Մասիսի հանրահավաքի ընթացքում իր ունեցած ելույթում նշելով, որ վերջին օրերին իշխանական հեռուստաընկերություններով «հիստերիան շատացել է», որ նախագահի բոլոր թեկնածուները …

կարդալ ավելին

Բոլորն ազա՞տ են

18.02.2008

Մասիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ մի պահ լուրեր են տարածվել, որ քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը բնակիչներին արգելել է գնալ հանրահավաքին: Քաղաքապետը քիչ հեռվում կանգնած` հետեւում էր հանրահավաքի ընթացքին: «Ա1+»-ի լրագրողը նրանից հետաքրքրվել է՝ արդյոք ճի՞շտ են լուրերը։ «Ի՞նչ եք ասում. յուրաքանչյուրն ազատ ընտրության իրավունք ունի: Ես ինչքան ապրելու եմ, այդ կարծիքին եմ …

կարդալ ավելին

«Լավ ընտրություններ անցկացնելը միայն իշխանությունների խնդիրը չէ»

18.02.2008

ՀՀ նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ժողովրդին կոչ են արել փետրվարի 19-ին ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին: «Եթե մարդիկ ակտիվորեն մասնակցեն, եւ իշխանություններն էլ վճռական կամք դրսեւորեն, ապա արդյունքում կունենանք արդար, լավ ընտրություններ»,- ասել է Արթուր Բաղդասարյանի ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը: Նա կոչ է արել նաեւ …

կարդալ ավելին