ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, թե փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրություններն անցել են ոչ միայն «ազատ եւ արդար», այլեւ ՀՀ օրենսդրության եւ միջազգային չափանիշներին համապատասխան: «Ընտրությունները միշտ քաղաքական հակասությունների կիզակետ են եւ կարող են հանգեցնել լարման աստիճանի բարձրացման, հասարակության պառակտվածության: Սակայն քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է: Կարեւոր է, որ ընտրություններին հաջորդող այս շրջանում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ ՀՀնախագահը չի կարող կիսել հասարակությունը «յուրայինների» եւ «օտարների»: Համոզված եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը կարողանալու է համախմբել հասարակությունը, ձեւավորել փոխըմբռնման եւ հանդուրժողականության մթնոլորտ»,- հայտարարել է նա: