«Ժողովրդավարության հաղթանակը»

26/02/2008

«Այսօր Հայաստանի ժողովուրդն ընտրել է իր երկրի խաղաղ եւ տնտեսապես ուժեղ ապագան: Ես հպարտ եմ ստանալու համար մեր քաղաքացիների վստահությունը` շարունակելու երկիրը տնտեսական եւ սոցիալական զարգացման ուղով առաջ տանելու մեր ջանքերը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Սակայն, ինչպես ես հայտարարել եմ դեռեւս ընտրություններից առաջ` ես պատրաստվում եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը: Այսօր վստահաբար բոլորս կարող ենք տոնել ժողովրդավարության հաղթանակը, իսկ վաղը պետք է սկսենք նոր աշխատանք, որը կերաշխավորի Հայաստանում յուրաքանչյուրի առաջընթացը, ամուր հիմք դառնալով նրանց համար՝ հպարտորեն ասելու` «Առաջ, Հայաստան»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը: