Նախագահի՝ ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը` երեկ Արարատի մարզում անդրադառնալով «Երկրապահ» կամավորականների միությունից (ԵԿՄ) անջատված «Ոգու փորձություն» կազմակերպության` ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին հայտարարությանը, ասել է. «Որ ճամբարից ճամբար են վազում, դրանց ինչն է կանչել` հայրենի՞քը, թե՞ ստամոքսը: Դա՞ է երկրապահի կեցվածքը: Եթե երկրապահն ազգային է` իսկականից երկրապահը, ոչ թե ասֆալտի ֆիդային, ոնց որ մենք …
կարդալ ավելինԱյն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց գրեթե բացեիբաց սատարել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, որոշ թեկնածուների շարքերում անհանգստության նշաններ նկատվեցին: Եվ այսպես. երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Մոսկվա: Մեր տեղեկություններով` նրա հետ Մոսկվա է մեկնել նաեւ նրա թիմակից Լեւոն Զուրաբյանը: Ըստ նույն աղբյուրի` Լ. Տեր-Պետրոսյանը մեկնել է՝ հանդիպելու ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շաբաթ օրն Իջեւանում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է ժողովրդի աջակցությամբ հաղթել «ամենակատաղի թշնամուն»` աղքատությանը, հավաստիացնելով, որ 2013 թվականին աղքատ մարդկանց թիվը Հայաստանում կկազմի ոչ ավելի, քան 10 տոկոս: Նա հայտարարել է, որ միայն «չար մարդիկ են» այսօր խոսում, թե իշխանությունները չեն ուզում փոփոխություններ անել: «Եթե մենք թշնամաբար տրամադրված …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը 03.02.2008թ. ք. Երեւանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե իրեն ահաբեկել եւ սպանության սպառնալիքներ են տվել: Սույն հայտարարությունից անմիջապես հետո Ա. Բաղդասարյանի անվտանգությունը ապահովելու եւ մանրամասները ճշտելու ու սահմանված կարգով հայտարարություն վերցնելու նպատակով, ՀՀ Ոստիկանության ՔՀ …
կարդալ ավելինԸնտրողներին ոչ ոք չի պարտադրել դուրս գալ իրենց բնակության վայրից եւ ընտրություններին մասնակցելու համար հաշվառվել մեկ այլ բնակավայրում: Հերքելով վերջին օրերին շրջանառվող լուրերը` ասել է ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանը: «Թեկնածուներից Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից մեզ են դիմել թվով 50 մարդիկ, ովքեր խնդրել են իրենց դուրս գրել Վանաձորի հաշվառումից` պատճաբանելով, …
կարդալ ավելինՀՀ Սահմանադրական դատարանը երեկ քննել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը՝ «2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները անհաղթահարելի ճանաչելու» խնդրանքով: ՍԴ-ում նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանին ներկայացնող Ռուբեն Թորոսյանն ու Արտակ Զեյնալյանը մոտ մեկ ժամ զեկուցել են իրենց հավաքած այն տվյալների մասին, որոնցով հիմնավորում են, թե թեկնածուից անկախ պատճառներով՝ ընտրություններում …
կարդալ ավելինՇաբաթ օրը Ազատության հրապարակում կայացավ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Այն բավականին բազմամարդ էր, իսկ մարդկանց շարքերը՝ չափազանց խիտ, այնքան, որ հրապարակում «նեղվածք էր»: Բազմությունը հասնում էր մինչեւ Կարապի լիճ եւ Հյուսիսային պողոտա: Հանրահավաքի ընթացքում բազմաթիվ ելույթներ հնչեցին: Ելույթ ունեցողների թվում էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության …
կարդալ ավելինՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունը երեկ հերքել է նույն օրը տարածված հայտարարությունը, թե ՀՅԴ թվով հինգ անդամներ որոշել են սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Որոշ լրատվական գործակալություններ տեղեկատվություն էին ստացել որ, իբրեւ թե, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի ՀՅԴ-ական ազատամարտիկներ Գարուշ Արասխանյանը, Մանվել Ավետիսյանը եւ Կորյուն Մալխասյանը հայտարարություն են արել նախագահական ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին: …
կարդալ ավելինՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունը երեկ հերքել է նույն օրը տարածված հայտարարությունը, թե ՀՅԴ թվով հինգ անդամներ որոշել են սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Որոշ լրատվական գործակալություններ տեղեկատվություն էին ստացել որ, իբրեւ թե, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի ՀՅԴ-ական ազատամարտիկներ Գարուշ Արասխանյանը, Մանվել Ավետիսյանը եւ Կորյուն Մալխասյանը հայտարարություն են արել նախագահական ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին: …
կարդալ ավելին«Ով էլ ընտրվի ՀՀ նախագահ, ես նրա հետ չեմ համաձայնի աշխատել»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նաեւ ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել, քանի որ աշխատել է իր թիմի հետ: Իսկ ներկայումս թեկնածուների մոտ ինքը ձեւավորված թիմ չի տեսնում, դրա համար էլ նրանց հետ աշխատել չի …
կարդալ ավելին«Ես պատասխանատու եմ եւ՛ լավի, եւ՛ վատի համար, պատասխանատու եմ, որ երկրում դեռեւս վատ ապրող ընտանիքներ կան, ոչ բարեկեցիկ պայմաններում ապրող երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: Բայց նաեւ պատասխանատու եմ, որ ունենք ուժեղ բանակ, ունենք երկնիշ տնտեսական աճ, որ մեզ գնահատեցին՝ որպես նորմալ ընտրություններ անցկացնող պետություն, որ վերջին տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունները մեր երկիրը հանեցին աղքատ երկրների …
կարդալ ավելին«Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթի պնդմամբ՝ Երեւանում են հավաքվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր», ովքեր մասնակցելու են քրեական հեղինակություն «Սվո Ռաֆի» (Ռաֆայել Բաղդասարյան) մահվան հերթական տարելիցին նվիրված միջոցառումներին: Քրեական հեղինակությունը մահացել է 1990-ականների սկզբին Մոսկվայի բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեցի», «օրենքով գողերը»՝ հիմնականում ազգությամբ հայեր, Երեւան են ժամանել ԱՊՀ երկրներից եւ հեռավոր արտասահմանից: Թերթի վկայությամբ՝ երեւանյան …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը երեկ լրագրողներին ներկայացրեց իր կողմից վաղուց խոստացված փաստաթուղթը, որը ստորագրելով` նախագահի բոլոր թեկնածուները ԼՂՀ հարցի շուրջ իրենց միասնական վերաբերմունքը ցույց կտան: Փաստաթուղթը ստորագրելով` թեկնածուները պարտավորվում են. ա) նպաստել բանակցային գործընթացների արդյունավետության բարձրացմանը` ապահովելով դրանցում արցախյան կողմի վճռորոշ մասնակցությունը, բ) հասնել ղարաբաղյան հակամարտության հիմնական զոհի` ադրբեջանահայության քաղաքական իրավունքների վերականգնմանը եւ կրած …
կարդալ ավելինԻրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը երեկ ընդունելություն էր կազմակերպել, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: ԻԻՀ դեսպանն իր ելույթում ասել է. «Իրանն այժմ կայուն …
կարդալ ավելինՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ասել է, որ նախընտրական այս փուլում իրենց գրասենյակին ուղղված բանավոր բողոքներ են եղել` ընտրողներին ընտրակաշառք առաջարկելու, շտաբների գործունեության խոչընդոտների վերաբերյալ: Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` վարչապետի իր աշխատանքային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին հարցին, ապա Ա. Հարությունյանն ասել է, որ ֆորմալ իրավաբանական տեսակետից հիմնավորումը …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ ԵԿՄ շենքում տեղի է ունեցել երկրապահների հավաք: Նա դիմել է երկրապահներին՝ կոչ անելով առաջիկա նախագահական ընտրություններին սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լարված քննարկումներից հետո, որին ներկա է եղել նաեւ ԵԿՄ ղեկավարությունը, մերժվել է նրա առաջարկը:
կարդալ ավելինՀՀ նախագահի պաշտոնի համար պետք է պայքարել պատշաճ մակարդակով եւ զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին` Ռ. Քոչարյանը նշել է, որ հանրահավաքների համար պատասխանատվությունն առաջին հերթին պետք է կրեն դրանց կազմակերպիչները: «Անկարելի է հանրահավաքի ժամանակ սադրել, հրահրել …
կարդալ ավելինՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը` հակադարձելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումներից մեկում արտահայտած այն միտքը, թե` ընտրելով Սերժ Սարգսյանին, ժողովուրդն ընտրելու է Նաիրի Հունանյանին, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Հիշեցնեմ նրան, որ Հունանյան ոճրագործն իր իշխանության միջավայրի ու մթնոլորտի ծնունդն է: Ես նմանություն եմ տեսնում հոկտեմբերի 27-ի ԱԺ նիստերի դահլիճում խոսակցության …
կարդալ ավելինԱրարատի մարզկենտրոն Արտաշատում փետրվարի 6-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար Արարատի մարզային քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ: Հայաստանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար. «Պահանջվել եւ զննվել են հանրահավաքի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին դիմել է Սահմանադրական դատարան: Դիմումում նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: Որպես պատճառ, մասնավորապես, ներկայացվում է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ …
կարդալ ավելին