Չի համոզել

11/02/2008

Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ ԵԿՄ շենքում տեղի է ունեցել երկրապահների հավաք: Նա դիմել է երկրապահներին՝ կոչ անելով առաջիկա նախագահական ընտրություններին սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լարված քննարկումներից հետո, որին ներկա է եղել նաեւ ԵԿՄ ղեկավարությունը, մերժվել է նրա առաջարկը: