ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ասել է, որ նախընտրական այս փուլում իրենց գրասենյակին ուղղված բանավոր բողոքներ են եղել` ընտրողներին ընտրակաշառք առաջարկելու, շտաբների գործունեության խոչընդոտների վերաբերյալ: Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` վարչապետի իր աշխատանքային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին հարցին, ապա Ա. Հարությունյանն ասել է, որ ֆորմալ իրավաբանական տեսակետից հիմնավորումը տրվում է, բայց քաղաքական դաշտում տարաբնույթ մեկնաբանություններ կան: «Եվ ԸՕ-ով, եւ համալիր ուսումնասիրությամբ միանշանակ հնարավոր չէ պնդել, որ վարչապետը պետք է արձակուրդ մեկներ, իսկ եթե մի բան պնդել չի կարելի, ուրեմն այստեղ խախտում չի կարելի գտնել: Խոսքը պետական ծառայողների մասին է, դրանց մեջ քաղաքական ծառայողները չեն ներգրավվում, եւ այդ պատճառով դա չի վերաբերում վարչապետին»,- պարզաբանել է նա: