«Սխոդկա»՝ Երեւանում

13/02/2008

«Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթի պնդմամբ՝ Երեւանում են հավաքվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր», ովքեր մասնակցելու են քրեական հեղինակություն «Սվո Ռաֆի» (Ռաֆայել Բաղդասարյան) մահվան հերթական տարելիցին նվիրված միջոցառումներին: Քրեական հեղինակությունը մահացել է 1990-ականների սկզբին Մոսկվայի բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեցի», «օրենքով գողերը»՝ հիմնականում ազգությամբ հայեր, Երեւան են ժամանել ԱՊՀ երկրներից եւ հեռավոր արտասահմանից: Թերթի վկայությամբ՝ երեւանյան հավաքի ընթացքում նրանք ոչ միայն հարգանքի տուրք են մատուցելու իրենց հանգուցյալ ընկերոջ հիշատակին, այլեւ վճռելու են, թե թեկնածուներից որ մեկին են սատարելու փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում: