«Ես պատասխանատու եմ եւ՛ լավի, եւ՛ վատի համար, պատասխանատու եմ, որ երկրում դեռեւս վատ ապրող ընտանիքներ կան, ոչ բարեկեցիկ պայմաններում ապրող երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: Բայց նաեւ պատասխանատու եմ, որ ունենք ուժեղ բանակ, ունենք երկնիշ տնտեսական աճ, որ մեզ գնահատեցին՝ որպես նորմալ ընտրություններ անցկացնող պետություն, որ վերջին տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունները մեր երկիրը հանեցին աղքատ երկրների ցանկից եւ համարում են միջին եկամուտներ ունեցող պետություն: Պատասխանատու եմ նաեւ Հայաստանի ապագայի համար, քանի որ վստահ եմ` դուք ձեր քվեն տալու եք մեր ժողովրդի ծրագրին, վստահ եմ` դուք գիտեք` ինչ է նշանակում՝ խոսքի արժեք, ինչ է նշանակում՝ տղամարդկություն»,- երեկ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: