Փետրվարի 3-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Ծովագյուղ գյուղն էր, որտեղ առաջին նախագահի հետ հանդիպման էին եկել ավելի քան հազար ծովագյուղցիներ: Ներկա էր նաեւ գյուղապետը: Նախատեսված կարճատեւ հանդիպումը վերածվեց հանրահավաքի: Իսկ Լճաշեն գյուղում նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը ներկա էր մոտ 600 մարդ: Այստեղ կարճատեւ հանդիպումից հետո հանրահավաք եղավ Սեւան …
կարդալ ավելինԸնդդիմադիր տարբեր բեւեռների միավորման եւ նախագահի մեկ ընդհանուր թեկնածուի պաշտպանելու մասին խոսակցությունները գնալով ավելի որոշակի են դառնում: Օրերս մամուլում հրապարակում եղավ, թե իշխանությունները քննարկում են Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)-Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)-Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն») դաշինք կազմելու հնարավորության հարցը: Մենք փորձեցինք ԱԺՄ-ի շտաբից ճշտել, թե դաշինք ստեղծելու համար Վազգեն Մանուկյանը բանակցո՞ւմ է նշված ուժերի հետ: «Սերժ Սարգսյանի …
կարդալ ավելին«Հոգնած ղեկավարը կարող է միայն ինտրիգների, ժողովրդին բաժան-բաժան անելու միջոցով հասնել իշխանության: Չարությամբ, քանդելով, զրպարտությամբ լցված մարդը չի կարող հասնել լուրջ արդյունքների»,- շաբաթ օրը Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` չմասնավորեցնելով, թե կոնկրետ որ թեկնածուի մասին է խոսքը: Իսկ ընդհանրապես, ըստ Ս. Սարգսյանի` միայն արդարությամբ ընտրված նախագահը կարող է …
կարդալ ավելինՆախորդ շաբաթ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չբացառեց, որ իրենք կարող են միանալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: Միավորվելու հավանականությունն ՕԵԿ-ականները դրանից առաջ էլ մի քանի անգամ չէին բացառել: Սակայն դրանք ընկալվում էին որպես հերթապահ ու սովորական հայտարարություններ: Բայց փետրվարի 1-ին Վանաձորում այդ մասին …
կարդալ ավելինԵԱՀԿ ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար – Պարոն դեսպան, դուք աշխատանքային մեծ փորձ ունեք նախկին Հարավսլավիայում եւ Բալկաններում, 2004թ. գլխավորել եք ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Ուկրաինայի ընտրություններում: Ընտրությունների հետ կապված որոշակի միտումներ տեսնո՞ւմ եք, որոնք հատուկ են նախկին խորհրդային ճամբարի բոլոր երկրներին: – Հարավսլավիայի եւ …
կարդալ ավելին«Ժողովրդական» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ անդրադառնալով իշխանությունների այն կանխատեսումներին, թե իրենց թեկնածուն հաղթելու է առաջին փուլով եւ 70 տոկոս ձայներով, ասել է. «Իշխանությունները կարող են հայտարարել ոչ միայն 70, այլեւ` 170 տոկոսի մասին: Քաղաքական պայքարում ոչինչ բացառված չէ, անգամ` հետընտրական փուլում»,- ավելացնելով, որ անակնկալներ դեռ շատ կլինեն: Ինչո՞ւ է թեկնածուն իր …
կարդալ ավելինՀՀ ՊՆ մամլո ծառայությունը շաբաթ օրը տարածել է «Հատուկ գնդի» վետերանների միության հայտարարությունը, որտեղ վերջիններս մասնավորապես Արտաշես Գեղամյանին կոչ են անում՝ «վեր չբարձրանալ» ազգային արժեքներ ոտնահարելով եւ մյուսների հասցեին «ցեխ շպրտելով»: «Հարատեւման ճանապարհին հայ ժողովուրդը միշտ եղել է իրատես, ճիշտ կողմնորոշվող… հազարամյակներ ի վեր մեր ազգը գոյատեւել է իր ամրակուռ հոգեւոր արժեքների շնորհիվ: Մենք ուժեղ …
կարդալ ավելինԱրամ Գասպարիչի գլխավորած Դեմկուսը ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին չի սատարի: Դեմկուսցիներն ազատ են իրենց ընտրության մեջ: Երեկ այս մասին հայտարարել է անձամբ Գասպարիչը: Վերջինիս հետագա խոսքից պարզ է դարձել, որ երբ Գասպարիչն ասում է, թե որոշել են ոչ մեկին չսատարել, դա նշանակում է՝ որոշել են չսատարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բանն …
կարդալ ավելինՈստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչից փետրվարի 2-ին ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը` ժամը 14:00-14:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի` համայնքի բնակչության հետ հանդիպման ժամանակ Ծովագյուղի բնակիչ Դ. Նազարյանը վիճաբանել է համագյուղացի Վահրամի հետ: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ տեղեկացրել է, որ դեպքի վերաբերյալ վիճաբանող …
կարդալ ավելինԱրդեն մոտենում ենք քարոզարշավի հասարակածին, եւ մթնոլորտը բավականին սրվում է. այս կարծիքին է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում, ըստ թեկնածուի, դոլարից էլ ավելի արժեզրկվել է խոսքի արժեքը: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ իրենց մարզային այցելությունները ցույց են տվել, որ ժողովուրդը նույնպես մտահոգված …
կարդալ ավելինԱնցած գիշեր ոտնձգության են ենթարկվել ՀՀ նախագահի երկու թեկնածուների շտաբները: Ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ էր ստացել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Սերյոժա Ալեքսանյանից, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 12 հասցեում գտնվող նախընտրական շտաբի ուղղությամբ: Ավելի ուշ Ս. Ալեքսանյանից դարձյալ ահազանգ է ստացվել, որ կրակոցներ …
կարդալ ավելինԱրագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը երեկ դռնփակ դատական նիստում որոշել է երկամսյա ժամկետով կալանք կիրառել չորս օր առաջ ձերբակալված Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, Հայկ Գեւորգյանի եւ Տիգրան Բաղդասարյանի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ նրանք կարող են թաքնվել քննությունից: Նրանք ձերբակալվել էին դեկտեմբերի 29-ին՝ անցած կիրակի Թալինի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ Սարգիս …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Տավուշի եւ Լոռվա մարզերում: Առաջին կանգառը եղել է Կոթի գյուղում, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորել են աննախադեպ ջերմությամբ: Նրա հետ հանդիպմանը մասնակցել է գրեթե ողջ գյուղը: Հիշեցնենք, որ Կոթին Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է: Առաջին նախագահը երեկ այցելել է նաեւ Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներ: Եղանակային վատ պայմանների պատճառով …
կարդալ ավելինԵրեկ Ծովակ գյուղի ընտրողների հետ ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Այն պահին, երբ թեկնածուն ծովակցիներին ներկայացրել է իր ծրագիրը, ելույթը չավարտած, ինչ-որ ավտոմեքենա սկսել է ազդանշան արձակել եւ փորձել է հավաքված մարդկանց միջով անցնել: Գյուղացիներն այս դեպքը դիտավորություն համարելով՝ ծեծկռտուքի են բռնվել ավտոմեքենայի վարորդի հետ: Հետագայում պարզվել է, …
կարդալ ավելինՊետական ռեսուրս է օգտագործվում այնպիսի արտառոց ձեւով, որ որեւէ նորմալ երկրում այս ընտրությունները ֆարս կլինեին: Երեկ հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով՝ ամբողջ պետական ապարատը, Ոստիկանությունը, իրավապահ բոլոր մարմինները, Հարկայինը, Մաքսայինը զբաղված են գործող ռեժիմի վերարտադրությունն ապահովելու գործով: Ասվածի փաստերն, ըստ նրա, տասնյակ հազարավոր …
կարդալ ավելինԱռաջիկա նախագահական ընտրություններին ո՞ւմ է պաշտպանելու «Միավորված Աշխատանքային կուսակցությունը» (ՄԱԿ). այս հարցը շատ անգամ են տրվել Գուրգեն Արսենյանին ու նրա կուսակցության ղեկավարներին: «Այդ հարցը կորոշվի կուսակցության ակտիվի փակ գաղտնի քվեարկությամբ»,- պատասխանել են ՄԱԿ-ի ղեկավարները: Եվ ահա երեկ վերջապես տեղի ունեցավ ՄԱԿ համագումարը, այդ փակ գաղտնի քվեարկությունը, եւ հանրությանը պարզ դարձավ այն, ինչ վաղուց արդեն հայտնի …
կարդալ ավելինԵրեկ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքների բնակիչները ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունեցին ոչ միայն ավանդական աղուհացով, այլեւ աղավնիներ օդ բաց թողեցին: Շենգավիթ համայնքում Սերժ Սարգսյանին հավաքվածները նույնիսկ արդեն դիմում էին` պարոն նախագահով: Օրինակ, «նախագահ ջան, ղուրբանդ ըլնեմ», «Աստված քեզ օգնական»… եւ այսպես Սերժ Սարգսյանին ժողովուրդն ուղեկցում էր ավտոմեքենայից դեպի հարթակ, հարթակից` ավտոմեքենա: Մալաթիա-Սեբաստիա համայնքում մինչեւ …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկվա հանդիպումների ժամանակ ժողովրդին վստահեցրեց, որ մինչեւ «Հողային օրենսգրքի» ընդունումը, այսինքն` 2001թ. հունիս ամիսը կառուցված անօրինական շինություններն օրինականացվելու են, եւ կառավարության որոշումները փոփոխման ենթակա չեն: «Կառավարությունը երկու անգամ որոշում է կայացրել, եւ դրանք փոփոխման ենթակա չեն, ուղղակի ժամանակի խնդիր է. պաշտոնյաները չեն հասցնում այդ գործը 2-3 շաբաթում կատարել, որովհետեւ այդ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, թե քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է ընթանում: Իսկ ինչ վերաբերում է միջադեպերին, ապա, ըստ նրա` «Կլինեն միջադեպեր, եղել են բոլոր քարոզարշավների ժամանակ, նաեւ՝ այլ երկրներում: Սակայն կոչ եմ անում բոլորին` չփորձել ստեղծել սադրանքներ եւ չենթարկվել սադրանքների: Հանրահավաքներ կազմակերպողները նաեւ պատասխանատվություն են կրում այդ հանրահավաքներում կարգ …
կարդալ ավելին«Եթե 1998թ. գործող իշխանությունները նախորդ իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական տային, ապա վերջիններս այսօր չէին կարող նման ձեւով վերադառնալ, խոսել ու ձեռք առնել: Այսօրվա իշխանություններն այդ ժամանակ մարդասիրական քայլ կատարեցին, մինչդեռ անհրաժեշտ էր, որ երկրի «հանձնում» լիներ եւ հստակեցվեր, թե ինչ վիճակում էին նրանք այն թողնում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: «Ի՛նչ է, …
կարդալ ավելին