Ոստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչից փետրվարի 2-ին ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը` ժամը 14:00-14:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի` համայնքի բնակչության հետ հանդիպման ժամանակ Ծովագյուղի բնակիչ Դ. Նազարյանը վիճաբանել է համագյուղացի Վահրամի հետ: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ տեղեկացրել է, որ դեպքի վերաբերյալ վիճաբանող կողմերից գրավոր հաղորդում իրավապահ մարմինները չեն ստացել: Ստացված զեկուցագրի եւ մամուլի հրապարակումների հիման վրա Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: