Արա վայ, վայ…

06/02/2008

Արամ Գասպարիչի գլխավորած Դեմկուսը ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին չի սատարի: Դեմկուսցիներն ազատ են իրենց ընտրության մեջ: Երեկ այս մասին հայտարարել է անձամբ Գասպարիչը: Վերջինիս հետագա խոսքից պարզ է դարձել, որ երբ Գասպարիչն ասում է, թե որոշել են ոչ մեկին չսատարել, դա նշանակում է՝ որոշել են չսատարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բանն այն է, որ, ըստ Գասպարիչի, բոլոր այն դեմկուսցիները, ովքեր բացահայտ կաջակցեն Լեւոն Տեր-Պետրոսյանին, կհեռացվեն կուսակցությունից: Պարզվում է, որ ՀԴԿ-ն երբեմն նաեւ սոցհարցումներ է անցկացնում, որոնց արդյունքներից էլ Դեմկուսի ղեկավարին հայտնի է դարձել, էր Լ. Տեր-Պետրոսյանն ընտրության երկրորդ փուլ չի անցնի: