ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկվա հանդիպումների ժամանակ ժողովրդին վստահեցրեց, որ մինչեւ «Հողային օրենսգրքի» ընդունումը, այսինքն` 2001թ. հունիս ամիսը կառուցված անօրինական շինություններն օրինականացվելու են, եւ կառավարության որոշումները փոփոխման ենթակա չեն: «Կառավարությունը երկու անգամ որոշում է կայացրել, եւ դրանք փոփոխման ենթակա չեն, ուղղակի ժամանակի խնդիր է. պաշտոնյաները չեն հասցնում այդ գործը 2-3 շաբաթում կատարել, որովհետեւ այդ կառույցները բազմահազար են: Երեւանում 100.000-ից ավելի նման կառույցներ կան: Վստահեցնում եմ` այդ որոշումը չի փոփոխվելու, եւ տրամաբանությունից դուրս է, որ մարդ 20-30 տարի ապրել է մի տեղ, եւ գաս, ասես, որ քո կառույցն անօրինական է: Այն կառույցներն օրինականացվելու են»,- վստահեցրեց Ս. Սարգսյանը: