ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ս. Սարգսյանը շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Բորիս Գրիզլովն ընդգծել է, որ ՌԴ խորհրդարանական ընտրություններից հետո սա արտերկիր իր առաջին այցն է, ինչը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի …
կարդալ ավելինՇաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Էրեբունի եւ Կենտրոն համայնքների բնակիչների հետ: Կիրակի օրը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողներին առաջարկեց մտածել, թե ո՞վ կարող է ժողովրդին առաջնորդել դեպի «հպարտ Հայաստան»: «Մի՞թե այն մարդիկ, ովքեր փորձության պահին մատնում …
կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը մինչ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կարեւորել էր եւ իր համաձայնությունն էր տվել ընտրությունների թափանցիկության համար «էքզիտ պոլի» անցկացմանը: «Էքզիտ պոլը» նախագահական ընտրությունների թափանցիկությունը վերահսկող մեթոդ է, որը լայն կիրառում ունի ԱՄՆ-ում: «Մենք համարում էինք, որ …
կարդալ ավելինԳնալով թեժանում է պայքարը ընտրողների ձայների համար: Գործի են դրված հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները` սկսած պաշտոնական քարոզարշավից՝ մինչեւ Բուշով ու Պուտինով վախեցնելը: ՀՀ նախագահի 9 թեկնածուներից առնվազն 6-ը պնդում են, թե հենց իրենք են հաղթելու: Նման հայտարարություններն, իհարկե, արվում են առաջին հերթին իրենց թիմակիցների համար` հոգեբանական ազդեցություն գործելու նպատակով: Սակայն կան նաեւ թեկնածուներից չկախված …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն առայժմ ավելի շատ նախընտրում է դահլիճային հանդիպումները: Մարզային մի քանի այցերից հետո նախագահի թեկնածուն երեկ հերթական անգամ «Անի-Պլազա» հյուրանոցում հանդիպեց ընտրողների հետ: Այս անգամ հանդիպման էին եկել մոտ 150-200՝ Հայրենական պատերազմի եւ Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Նրանք հիմնականում կուսակցական ակտիվիստներ էին: Հանդիպման սկզբում Արթուր Բաղդասարյանը խոսեց զինված …
կարդալ ավելինԿիրակի օրը Նորք-Մարաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք թերացել են սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու խնդրում: «Այդ հարցում թերացել ենք, մենք օգտագործում ենք մեր հնարավորությունների 3-5 տոկոսը, քանի որ մեր հայրենակիցներից շատ-շատերը հասել են բարձունքների եւ՛ բիզնեսի, եւ՛ քաղաքականության, եւ՛ մշակույթի, եւ տարբեր այլ ոլորտներում: Մեր խնդիրը …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները երկու փուլ կունենան: Բայց եթե համատարած հիասթափության պատճառով ընտրողները չուզենան պայքարել, իշխանությունները կփորձեն առաջին փուլով հաղթել: «Այս պայմաններում, բնական է, որ պետք է լինի երկրորդ փուլ: Չպետք է նաեւ կոչ անել, որ մեկ փուլով հնարավոր կլինի իշխանության թեկնածուին հաղթել, դա բլեֆ է եւ դեմ …
կարդալ ավելինԲանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոն են այցելել` հարգանքի տուրք մատուցելով Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին: Նրանք ծաղիկներ դրել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի գերեզմաններին, ինչպես նաեւ Արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշարձանին: «Ափսոսանքի, ցավի, հուզմունքի …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին այցելել էր Թալին, շրջակա գյուղեր եւ Արմավիրի մարզ: Մարզային այս շրջայցն առանձնացավ հանդիպումների բազմամարդությամբ, չնախատեսված կանգառների առատությամբ եւ մի միջադեպով: Առաջին կանգառն Ագարակ գյուղում էր. այստեղ նախագահի թեկնածուին դիմավորեցին զուռնա-դհոլով: Թալին տանող ճանապարհին հարակից գյուղերի բնակիչները պարզապես փակում էին ավտոճանապարհն ու առաջին նախագահին ստիպում, որպեսզի նա հանդիպի նաեւ իրենց …
կարդալ ավելինՆախընտրական այս շրջանում բոլոր թեկնածուները փորձում են հասարակությանն ի ցույց դնել իրենց առավել ուժեղ կողմերը: Սերժ Սարգսյանի կողմնակիցները որպես փաստարկ նշում են բանակի կայացման, վերջին տարիների տնտեսական շոշափելի հաջողությունների, Ղարաբաղյան պատերազմում հասած հաջողությունների եւ մի շարք այլ գործոններ: Վազգեն Մանուկյանի կողմնակիցները` 1996թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակելու փաստն են հիշեցնում, եւ այն, թե ինչպես Տեր-Պետրոսյանի …
կարդալ ավելինՆախօրեին ավարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումը: Ըստ Ընտրական օրենսգրքի, արդեն երեկ այդ հանձնաժողովները պետք է գումարեին իրենց առաջին նիստերն ու իրենց կազմից ընտրեին նախագահներին, տեղակալներին եւ քարտուղարներին: Բացի «Ժառանգություն» կուսակցությունից, մյուսները տեղամասային ընտրական հանձնաժողովները համալրել են իրենց անդամ նշանակելու լիազորություն ունեցող կուսակցությունների անդամներով: «Ժառանգության» տեղերը հիմնականում բաշխվել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին՝ Ս. Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են՝ մեր երկրի տնտեսության մեջ կայունորեն աճում են ռուսական ներդրումները, ապրանքաշրջանառությունը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 60 տոկոսով: Ըստ …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան Կապանում կապարակնքվել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դուռը: 2 ոստիկան հսկում են, որ շտաբը չվերսկսի իր գործունեությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Կապանի տարածաշրջանի շտաբի պետ Ռոման Նավասարդյանը, մոտ 30 ոստիկան ներխուժել են շտաբ, հանել իրենց այնտեղից՝ թույլ չտալով անգամ վերցնել իրենց փաստաթղթերը, եւ «պլոմբել» դուռը: Այս ամենն, ըստ …
կարդալ ավելինՀայոց բանակի կազմավորման 16-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով է պարգեւատրել մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների: Շնորհավորելով բոլորին՝ Ռ. Քոչարյանն ասել է, որ Հայոց բանակի ստեղծումը «մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից է, եւ որպես բացարձակ արժեք՝ այն թանկ է յուրաքանչյուրիս համար»: Նա նշել է, որ այդ դժվարին ճանապարհին իրենց անմնացորդ …
կարդալ ավելինՎանաձորում ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների հանդեպ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: «Այն մարդիկ, ովքեր փորձում են այս կամ այն թեկնածուին ավելի մեծ ծառայություններ մատուցել, բացարձակապես չեն անում այն, ինչ ցանկանում են, եւ չեն ստանում այն արդյունքները, ինչ սպասում են այդ քարոզարշավի մասնակիցները: Ավելի կոնկրետ ասած` նրանք արջի …
կարդալ ավելին«Արմինֆոյի» փոխանցմամբ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգտոնի հավաստմամբ` Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի թեկնածուի առաջադրումը կլինի մոտ ապագայում: «Ես Վաշինգտոնից վերադարձել եմ երկու շաբաթ առաջ, որտեղ այս հարցով բանակցություններ են տեղի ունեցել: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նոր թեկնածուի առաջադրման հստակ ժամկետը չեմ կարող նշել, սակայն գործընթացը առաջ է գնում»,- նշել է Ջ. Փենինգտոնը` …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակ ունենալու վերաբերյալ նախագահի որոշ թեկնածուների ծրագրային մոտեցումներին, ասել է. «Այն, որ ասում են, թե քանակական առումով պետք է կրճատենք բանակը, երեւում է, որ այդ մարդիկ շատ վատ գիտեն այն խնդիրները, որոնք դրված են մեր բանակի եւ պետության առջեւ: Հայոց բանակը մոտ ժամանակներում չի կարող ամբողջությամբ անցնել …
կարդալ ավելինԴժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, թե Ժուրդենի կերպարն ինչպիսի զարգացումներ եւ երանգավորումներ կարող էր ունենալ քսաներորդ դարի երրորդ քառորդից սկսած եւ քսանմեկերորդ դարասկզբին, այն էլ՝ Հայաստանում։ Թե Ժուրդենը, որ իր ժամանակաշրջանում անձնական շահույթնառատ գործունեությունը ապահովագրելու, …
կարդալ ավելինԹուրք պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը եւ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, ինչպես նաեւ վեց այլ անձինք, ովքեր անցած շաբաթ ձերբակալվել էին ծայրահեղ ազգայնական խմբավորման շուրջ երեք տասնյակ անդամների թվում, շաբաթ օրը դատարանի որոշմամբ կալանավորվել են: «Դողան» գործակալությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ կալանվածներին առաջադրվել է կառավարության դեմ զինված ապստամբություն հրահրելու մեղադրանք: Թուրքական Ոստիկանությունն օրերս հայտարարել էր, որ …
կարդալ ավելին«Կճոյանը` որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ բոլոր իրավունքները, ինչ ես ու դուք: Կճոյանն իրավունք չունի Արարատյան թեմի անունից հայտարարություններ անել»,- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ՀՀԿ-ականների քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ երեկ ասել է ՀՀ վարչապետի խորհրդական, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` ավելացնելով, թե ցանկացած հոգեւորական կարող է լինել կուսակցական, զբաղվել կուսակցական գործունեությամբ: «Ճիշտ այնպես, ինչպես հասարակական կազմակերպությունները …
կարդալ ավելին