քաղաքականություն

Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, սեւ կատու

23.01.2008

Երեկ պաշտոնապես մեկնարկեց ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը: Սակայն Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուները վճարովի եւ անվճար եթերից օգտվելու հնարավորություն կունենան միայն վաղվանից սկսած: ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Հանրայինով քարոզչության երկօրյա հետաձգումը պայմանավորվել է «ինչ-որ տեխնիկական խնդիրներով, սակայն ակնհայտ է, որ եւս երկու օր …

կարդալ ավելին

«Շատ շուտով իմ ապագան կտեսնեն բոլորը»

23.01.2008

Երեկ «Ազգային Սիաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանն իր կուսակիցներին եւ լրագրողներին ներկայացրեց 164 էջանոց «Արարման ծրագիրը»: Ա. Գեղամյանն իր նախընտրական ծրագիրը ներկայացնում էր «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի սրահում: Ա. Գեղամյանից առաջ, երեկ առավոտյան այդտեղ էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, իսկ Գեղամյանից հետո այդ սրահում իր ծրագիրն էր ներկայացնելու ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Ավելի …

կարդալ ավելին

Ինչպե՞ս է իրեն զգում ռուսական կապիտալը

23.01.2008

«Հայաստանի տնտեսության իրական հատվածում 1991-ից մինչեւ 2007-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կատարված ռուսական ներդրումները հասնում են միլիարդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մեկ երրորդը»,- Երեւանում անցկացվող Հայ-ռուսական տնտեսական ֆորումի ժամանակ երեկ հայտարարել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` հավելելով, թե ռուսական կապիտալը Հայաստանում «իրեն շատ …

կարդալ ավելին

Նոր իրավիճակ

23.01.2008

«Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել շաքարավազի կամ այլ մենաշնորհների դեմ»: Այս հարցին ի պատասխան՝ երեկ ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն ասել է. «Իմ ընտրման դեպքում լինելու է բոլորովին նոր իրավիճակ, մարդիկ կզգան, որ ապրում են այլ երկրում: Շաքարավազ ներկրող եւ մյուս մոնոպոլիաների հետ ոչինչ չի լինի: Նրանք կշարունակեն ներկրել, սակայն ոչ միայն նրանք: …

կարդալ ավելին

Սկսել է Արաբկիրից

23.01.2008

ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ իր պաշտոնական քարոզարշավը սկսել է Արաբկիր եւ Էրեբունի համայնքների իր նախընտրական շտաբներ այցելելով: Այսօր նա կմեկնի Վայոց Ձոր, այնուհետեւ՝ Սյունիք:

կարդալ ավելին

Պետք է ընտրել լավին

23.01.2008

ԱԺՄ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե սխալ է այն մոտեցումը, երբ մարդիկ ասում են, թե ստիպված են ընտրել չարյաց փոքրագույնին: «Եթե մարդիկ իրենց քվեարկությամբ որոշում են իրենց նախագահին, ինչո՞ւ պիտի չարյաց փոքրագույնն ընտրեն: Ընտրությունների ժամանակ պետք է լինի ընտրություն վատի եւ լավի միջեւ: Եվ ժողովուրդը պետք է ընտրի …

կարդալ ավելին

Բանավեճի կարիք կա

23.01.2008

Երեկ` նախընտրական քարոզարշավի առաջին օրը, «Հայելի» ակումբ հրավիրված մտավորականները հույս են հայտնել, որ երկրում կստեղծվի քաղաքակիրթ բանավեճի մթնոլորտ, որն էլ թույլ կտա ճիշտ կողմնորոշվել ընտրության հարցում: ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ ակնկալում է քաղաքակիրթ քարոզարշավ, իսկ նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Ժամանակին աշխատել եմ առաջին նախագահի աշխատակազմում, բայց …

կարդալ ավելին

«Ես գալիս եմ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հետ»

23.01.2008

Երեկ պաշտոնապես մեկնարկեց ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը: ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավը սկսեց Արագածոտնի եւ Շիրակի մարզի որոշ բնակավայրեր այցելելով: Նրա երեկվա երթի առաջին կանգառը Պեմզաշեն գյուղում էր, որտեղ վաղ առավոտյան հավաքվել էին մոտ 200 գյուղացիներ: Լ. Տեր-Պետրոսյանը գյուղացիներին ասաց, որ իշխանության հույսն ընտրակեղծիքները, վարչական ռեսուրսն ու ընտրակաշառքն է, սակայն այս անգամ դա …

կարդալ ավելին

«Հայաստանն այսօր գոյատեւում է»

23.01.2008

Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի ծրագրի շնորհանդեսը: Մթնոլորտը խիստ «հուզիչ էր»` անընդհատ հնչում էին հայրենասիրական եւ հատուկ ՀՅԴ-ի համար գրված երգեր, իսկ սրահում ծածանվում էր եռագույն դրոշը: Այնտեղ էր նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ից դժգոհ Ռուբեն Հախվերդյանը, ինչպես նաեւ՝ Վահան Հովհաննիսյանի հետ համաձայնագիր կնքած մի խումբ …

կարդալ ավելին

Սատարելու են Սերժ Սարգսյանին

23.01.2008

Հանրապետության մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ օրերս պաշտոնապես հայտարարեցին Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու իրենց որոշման մասին: «Մենք այս որոշումն ընդունել ենք ոչ ստիպողաբար, այստեղ ենք մեր սրտի կանչով, քանի որ ՀՀԿ-ն միշտ մշակույթի ու երգարվեստի կողքին է եղել: Սերժ Սարգսյանը գիտի մեր երկրի եւ հաղթանակները, եւ ցավերը»,- նշել …

կարդալ ավելին

Սպասում են երրորդ երեխային

23.01.2008

ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կինը` Աննա Բաղդասարյանը պատասխանելով http://a1plus.blogsome.com/-ի ընթերցողների հարցերին, ասել է, որ սպասում են երրորդ երեխային: Այն հարցին, թե իր ամուսինը կիսվո՞ւմ է իր քաղաքական կյանքի անցուդարձի եւ մտահոգությունների մասին, Աննա Բաղդասարյանը պատասխանել է. «Այս առումով մեր ընտանիքը այն եզակի ընտանիքներից է, որտեղ տեղի է ունենում կարծիքների, մտքերի, մտահոգությունների փոխանակում»: …

կարդալ ավելին

Մարդ կա՝ ելել է շալակն օրենքի

23.01.2008

ՀՀ նախագահի չորս թեկնածուներ (Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան եւ Վահան Հովհաննիսյան) երեկ` քարոզարշավի մեկնարկի օրը, ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերն ու այն ցանկությունները, որոնք պատրաստվում են իրականացնել նախագահ դառնալու դեպքում: Նրանցից յուրաքանչյուրը, բնականաբար, խոստանում է ընտրվելու հենց հաջորդ օրը երկիրը դարձնել դրախտավայր: Նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այս ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական շարժում` …

կարդալ ավելին

Եթերաժամանակացույց

23.01.2008

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը(ԿԸՀ) երեկվա արտահերթ նիստում սահմանել է ՀՀ նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը: Ըստ այդմ` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր թեկնածուին Հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Հանրային հեռուստատեսության եթերաժամը տրամադրվում է ժամը 17:15-ից սկսած, ընդ որում` 2008թ. …

կարդալ ավելին

Սառցակալել է Սեւանա լիճը

23.01.2008

Անցած գիշերվա ընթացքում ամբողջությամբ սառցակալել է Սեւանա լիճը: «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից ստացված տվյալներով` երեկ առավոտյան մարզում գրանցվել է 23 աստիճան ցուրտ, իսկ ընդհանրապես վերջին երկու շաբաթների ընթացքում ջերմաստիճանը մարզում միջին նորմայից ցածր է եղել 5-6 աստիճանով: Լճի սառցակալմանը նպաստել են նաեւ պարզկա եւ առանց քամիների եղանակները, մի բան, որ հունվար ամսի համար անսովոր է …

կարդալ ավելին

Գեղամյանի դեմ այլընտրանք չկա

23.01.2008

«Մենք հզոր ենք, դրա համար մեզնից վախենում են, խուսափում են»,- երեկ հայտարարել է Արտաշես Գեղամյանի ղեկավարած` «Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) փոխնախագահ Կորյուն Առաքելյանը՝ Ա. Գեղամյանի՝ 164 էջից բաղկացած նախընտրական ծրագրի շնորհանդեսին: Ա. Գեղամյանի շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը դիմելով ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ կոչ է արել նրանց՝ «բանավիճել ծրագրերի շուրջ, այլ ոչ թե զբաղվել բանսարկությամբ»: «Եթե …

կարդալ ավելին

Մի՛ նսեմացեք՝ սրան-նրան հաճոյանալով

23.01.2008

– Պարոն Ավագյան, ընտրություններից առաջ հասարակությունը խիստ քաղաքականացվում է, իսկ մտավորականները հատկապե՛ս են ակտիվանում: Իշխանությունների ով լինելն ինչ-որ ձեւով անդրադառնո՞ւմ է մտավորականի ստեղծագործական ունակություններին: – Կարծում եմ, յուրաքանչյուր գործընթաց, որ տեղի է ունենում երկրում կամ աշխարհում, չի կարող վրիպել մտավորականի ուշադրությունից: Բայց ես դեմ եմ շատ կոնկրետացող, առանձին կուսակցությունների, առանձին փոքրիկ գաղափարների շուրջ համախմբված մարդկանց` …

կարդալ ավելին

Հերթական խոստումը

23.01.2008

«Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտախոս է Հայոց ցեղասպանության հարցում եւ վճռականորեն արձագանքում է բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ դառնալ այդ նախագահը»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բարաք Օբաման: Վերջինս նախօրեին Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին է փոխանցել իր հայտարարությունը, որով Կոնգրեսին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ …

կարդալ ավելին

Ողջունում են Տեր-Պետրոսյանին

23.01.2008

1991-94 թթ. Բելառուսի նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը եւ 1991-92 թթ. Բուլղարիայի նախկին վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովը նախօրեին նամակ են հղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որտեղ մասնավորապես ասվում է: «Մենք ամբողջ սրտով աջակցում եւ ողջունում ենք պրոֆեսոր Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր մուտքը իր մեծ երկրի՝ Հայաստանի քաղաքական բեմահարթակ։ Տեր-Պետրոսյանը ղեկավարել է այն խաղաղ պայքարը, որը միավորեց Հայաստանի քաղաքացիական …

կարդալ ավելին

Պատրաստ է մահապատժի ենթարկվել

23.01.2008

Թուրքիայի պատմական ընկերության նախագահ տխրահռչակ Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ ինքը «պատրաստ է մահապատժի ենթարկվել, եթե Հայոց ցեղասպանության պնդումներն իրողություն են»: Հալաչօղլուն թուրքական «Հուրիեթին» ասել է, որ ձեռքում ունեցած «փաստաթղթերով» ինքը պատրաստ է ապացուցել Հայոց ցեղասպանության պնդումների «միանգամայն սուտ լինելը», եւ որ այդ «փաստաթղթերի» պատճառով է, որ Թուրքիայի վարչապետը «վիճաբանության հրավեր» է արել աշխարհին: Իր …

կարդալ ավելին

Մամեդյարովը հոդված է գրել

23.01.2008

«Նավթի եւ գազի ներկայիս գները շուկայում բարձր են, եւ մենք պետք է կարողանանք առավելագույնի հասցնել մեր ռազմավարական պաշարների տնտեսական ներուժը: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, սակայն, սպառնալիք է գոյություն ունեցող խողովակաշարերի ենթակառուցվածքի անվտանգությանը եւ խոչընդոտում է Եվրոպայի հետ տարածաշրջանի էներգակիրների առեւտրի օպտիմալացմանը»,- «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» թերթում երեկ հրապարակած հոդվածում նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար …

կարդալ ավելին