քաղաքականություն

Այրե՞լ, թե՞ չայրել

23.01.2008

Վլադիմիր Նաբոկովի որդին՝ Դմիտրի Նաբոկովը ծանր երկընտրանքի առջեւ է կանգնել, նա որոշում է` այրե՞լ, թե՞ չայրել հոր ձեռագրերը։ Նաբոկովի վերջին անտիպ վեպը, որը կոչվում է՝ «Լաուրայի բնօրինակը», հեղինակը պատվիրել է երբեք չտպագրել ու այրել ձեռագրերը, քանի որ չի ցանկացել անավարտ ստեղծագործություն լույս աշխարհ թողնել։ Սակայն սկզբում Նաբոկովի այրին, հետագայում էլ՝ նրա որդին չեն համարձակվում կատարել …

կարդալ ավելին

Ֆիլմ նախագահի մասին

23.01.2008

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը պատրաստվում է նկարահանել «ազնիվ» խաղարկային ֆիլմ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի մասին։ Սթոունն արդեն ԱՄՆ երկու նախագահների՝ Ջոն Քենեդիի ու Ռիչարդ Նիքսոնի մասին ֆիլմ նկարահանել է, եւ այժմ որոշել է կանգ առնել գործող նախագահի անձի վրա։ Նա խոստացել է, որ ֆիլմում անսպասելի բացահայտումներ կլինեն, քանի որ որոշ դրվագներ պատմելու են Բուշի …

կարդալ ավելին

Նորություն չկա

21.01.2008

2007թ. դեկտեմբերի 20-ին ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով զրպարտելու եւ վիրավորելու փաստով քրեական գործ հարուցել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ: Հիշեցնենք, որ թերթը դեկտեմբերի 15-ին հրապարակել էր «Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF-Իմ պայքարը» վերնագրով հոդվածը, որտեղ տպագրված էր տարիներ առաջ ԱԺՄ-ի գրասենյակից առգրավված ձեռագիր մի նյութ: Թերթը ձեռագիրը վերագրել …

կարդալ ավելին

«Exit poll» չի լինելու

21.01.2008

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ու Միջազգային հետազոտական ինստիտուտը (IRI) ետ են վերցնում ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում «exit poll»-ի անցկացման առաջարկը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ «exit poll»-ի անցկացման առաջարկի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ ինտենսիվ եւ մանրամասն քննարկումներից հետո Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) եւ Բոլթիկ Սըրվեյզ/Գելափ (Baltic Surveys …

կարդալ ավելին

Գրանցել են

21.01.2008

ԿԸՀ-ն երեկ գրանցել է ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր 9 թեկնածուներին: Առաջադրված թեկնածուների բոլոր փաստաթղթերն, ըստ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, ուսումնասիրվել են, եւ որեւէ մեկի մոտ թերի փաստաթուղթ չի եղել: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունվարի 21-ին եւ տեւելու է մինչեւ փետրվարի 17-ը` ժամը 24:00-ն: Թեկնածուներն իրենց թեկնածությունն իրավունք ունեն հանել մինչեւ փետրվարի 9-ը:

կարդալ ավելին

Մարքսիստը դժգոհել է

21.01.2008

E-channel.am կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այլեւս իրեն Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձակա շրջապատից չի համարում։ Տարեվերջից մինչեւ հիմա նա մի քանի անգամ փորձել է հանդիպել Տեր-Պետրոսյանին, քննարկել նրա նախընտրական ծրագիրը եւ «մի քանի շտկումներ» առաջարկել, բայց ապարդյուն։ «Իր թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարած ուժերի հետ սեփական գործողությունները չհամակարգելը նշանակում է՝ ասել այն …

կարդալ ավելին

Անելիքներ կան Հարկայինում եւ Մաքսայինում

21.01.2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է խոշոր գործարարների հետ: «2008-ին ակտիվ տնտեսական քաղաքականություն ենք իրականացնելու եւ մեծ ջանքեր ենք ներդնելու, որպեսզի գործարար եւ ներդրումային վիճակը Հայաստանում բարելավվի: Մենք մեզ համար շատ հավակնոտ ծրագիր ենք մշակել եւ հավակնոտ շեմ ենք սահմանել` մի քանի տարիների ընթացքում ընդգրկվել աշխարհի 10 տոկոս երկրների ցանկում` բիզնես միջավայրի բջիջներով»,- նշել …

կարդալ ավելին

Տեղ հասանք, զարթնի

21.01.2008

ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքին մասնակցելու համար հունվարի 20-26-ը Ստրասբուրգում կլինի ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են պատվիրակության ղեկավար, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, նույն հանձնաժողովի անդամ Վահե Հովհաննիսյանը, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը եւ «Ժառանգություն» խմբակցության …

կարդալ ավելին

«Հոկտեմբերի 27»-ը պետության խնդիր է

21.01.2008

Հայաստանի նախագահի առաջիկա ընտրություններում հաղթելու շատ լուրջ շանսեր ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, լավ աշխատանքի դեպքում առաջին նախագահի հաղթանակը կարող է իրականություն դառնալ հենց առաջին փուլում: Երեկ «Փաստարկ» ակումբում նման տեսակետ հայտնեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նշելով, թե չի ուզում թերագնահատել թեկնածուներից որեւէ մեկին՝ ՀԺԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ ՀՀ նախագահի ընտրություններում …

կարդալ ավելին

Կարող են գաղտնազերծել

21.01.2008

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունն իրավունք ունի բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ում որ կամենա»,- ի պատասխան «Նովոստի Ադրբեջանի» թղթակցի հարցին, թե որքանով է ճիշտ բանակցությունների խորհրդապահական գործընթացի մասին հանրությանը տեղեկացնելը, երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ես գիտեմ, որ երկու երկրների նախագահներն ու արտգործնախարարները իրազեկ են բանակցությունների գործընթացին: Օրինակ՝ Հայաստանում, ես …

կարդալ ավելին

Քանի՞ նախագահ ենք ունենալու

21.01.2008

Դատելով նախագահի թեկնածուների թիմակիցների հայտարարություններից, փետրվարի 20-ին Հայաստանն ունենալու է ամենաքիչը 2-3 նախագահ: Համենայնդեպս, երեկ, մեկ ժամվա տարբերությամբ, «զգալի ձայների» առավելությամբ ընտրությունները մեկ փուլով հաջողությամբ ավարտելու մասին հայտարարություններ են արել թե՛ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, թե՛ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաեւ՝ ԱԺՄ նախագահ …

կարդալ ավելին

Երկրորդ փուկ չի՞ լինելու

21.01.2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 18-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում` պատասխանելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականության մասին հարցին, հայտարարել է, թե այդ մասին խոսակցությունները շրջանառում են քաղաքական ուժերը` «քաղաքական սակարկությունների դաշտ ապահովելու համար»: Նախ Ռ. Քոչարյանը ասել է, թե ժողովուրդն է որոշում` քանի փուլով կանցնեն ընտրությունները, այնուհետեւ նշել է, թե սոցհարցումները …

կարդալ ավելին

Ով՝ ով է

21.01.2008

– Վաղուց հայտնի է, որ քաղաքական լիդերների հոգեբանական նկարագիրը կարեւոր ազդեցություն ունի երկրների քաղաքական գործընթացների վրա։ Ըստ ձեզ, նախագահի առաջադրված 9 թեկնածուները, որպես պոտենցիալ քաղաքական լիդերներ, ինչպիսի՞ հոգեբանական առանձնահատկություններ ունեն։ – Մարդկության պատմությունը ի հայտ է բերել քաղաքական լիդեր դառնալու ընդամենը երեք տարբերակ. պայքար եւ բռնություն, լիդերության ժառանգում եւ ընտրություններ։ Ակնհայտ է, որ ժառանգման տարբերակը …

կարդալ ավելին

«Այդ թեման ինձ համար փակված է»

21.01.2008

«Եթե ես դառնամ նախագահ, ապա առաջին քայլերից մեկը կլինի՝ վերացնել նախագահի վերահսկողության ծառայությունը: Կներգրավեի ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչներ, որպեսզի լայն եւ թափանցիկ ընկալում լինի: Բոլոր նախորդ տարիների բողոքները պետք է վերանայվեն: Մարդիկ անպաշտպան են, չեն իմանում` ում դիմել, որ իրենց իրավունքները վերականգնվեն: Այդպիսի գործողություններ անելուց, դաշտը մի քիչ մաքրելուց հետո անհրաժեշտ է ընդունել նոր …

կարդալ ավելին

Ներողություն, էլ չեմ անի

21.01.2008

ԿԸՀ քարտուղար, ԿԸՀ-ում ՀՀԿ ներկայացուցիչ Աբրահամ Բախչագուլյանը երեկ ներողություն է խնդրել չորեքշաբթի օրը ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ վրացիների հանդեպ իր արտահայտած արգահատելի վերաբերմունքի համար: «Ազատություն» ռ/կ-ի եթերում Ա. Բախչագուլյանը ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր խոսքերը գուցե ճիշտ չեն հասկացվել: Բախչագուլյանը դա բացատրել է նրանով, որ ինքը շատ է սիրում հանրահայտ «Միմինո» ֆիլմը: …

կարդալ ավելին

Հանդիպում դիտորդների հետ

21.01.2008

Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ընդունել է ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գեռտ Արենսին, առաքելության ղեկավարի տեղակալ Փոլ ՕգԳրեյդիին, քաղաքական վերլուծաբան Լոլիտա Ցիգանեին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակի, …

կարդալ ավելին

Գուսան Կարապետիչը

21.01.2008

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանի «Հուշերի փլատակներում» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն էր: Տ. Կարապետյանի ասելով, իր գիրքը չի գրախոսվել, քանի որ «ավելորդ» էր: Այլեւս նաեւ բանաստեղծ Կարապետյանի խոսքով` բառապաշարի տեսանկյունից իր գիրքը թերի է, բայց այն, որ ինքը կարող է «մեկը մյուսին կպցնել եւ գրել, դուք չկասկածեք»: Հարցին, թե արդյոք նա իրեն համարո՞ւմ է …

կարդալ ավելին

Որոշել են հրավիրել

21.01.2008

Հայաստանի ԿԸՀ-ն երեկ որոշել է փետրվարի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրել: Համաձայն որոշման, դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր կուղարկվի ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում հավատարմագրված՝ Երեւանում նստավայր ունեցող դեսպաններին, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարին, Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, International IDEA-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, Լեռնային Ղարաբաղի …

կարդալ ավելին

Պատերազմը խելամիտ միջոց չէ

21.01.2008

Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, անկախ այն բանից, թե հաղթողն ով կլինի, ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվի: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն՝ ամփոփելով տարածաշրջան կատարած այցի արդյունքները: «Այդ դեպքում հիմնախնդիրն էլ ավելի դժվար կլինի լուծել, նոր պատերազմը կբերի միայն նոր կորուստներ, նոր զոհեր, նոր փախստականներ: Պատերազմն ինքնասպանություն է: Մենք հաճախ …

կարդալ ավելին

Էլի ժամանակ է պետք

21.01.2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն երեկ Բաքվում հայտարարել է, թե ԼՂՀ հակամարտության շուրջ բանակցող կողմերին այժմ խորհրդածելու ժամանակ է հարկավոր` գնահատելու մանրամասներն ու դժվարությունները: «Ուստի մենք ոչ մի օրացույց չունենք, մանավանդ այս տարվա համար՝ հաշվի առնելով նախագահական ընտրությունների անցկացումը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում»,- նշել է նա: Նա նաեւ ասել է, թե հնարավոր …

կարդալ ավելին