ԿԸՀ-ն երեկ գրանցել է ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր 9 թեկնածուներին: Առաջադրված թեկնածուների բոլոր փաստաթղթերն, ըստ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, ուսումնասիրվել են, եւ որեւէ մեկի մոտ թերի փաստաթուղթ չի եղել: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունվարի 21-ին եւ տեւելու է մինչեւ փետրվարի 17-ը` ժամը 24:00-ն: Թեկնածուներն իրենց թեկնածությունն իրավունք ունեն հանել մինչեւ փետրվարի 9-ը: