Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը դեկտեմբերի 1-9-ը ժամանակահատվածի համար դարձյալ սոցհարցումներ է անցկացրել: Դրանց արդյունքները այնուհետեւ նախապատրաստել, համակարգել եւ վերլուծել է «Baltic Surveys/The Gallup» հեղինակավոր ընկերությունը: Հետազոտությունը պատվիրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը` IRI-ը, որը ֆինանսավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` USAID-ը: Հիշեցնենք, որ «Գելլապն» իր նախորդ հարցումը կատարել էր հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածի համար: Հարցվածների …
կարդալ ավելինՐաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է խորհրդակցությունները նախագահի թեկնածուներից որեւէ մեկին աջակցելու կապակցությամբ եւ սպասում է դեկտեմբերի 19-ին առաջադրված թեկնածուներին ուղարկված հարցերի պատասխաններին: «Ժառանգության» ԱԺ խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե իր կարծիքով՝ Ր. Հովհաննիսյանի ընտրազանգվածի «դիապազոնը արժեքային առումով բավականին լայն է՝ ներառելով ազգայնականներից մինչեւ ուլտրալիբերալներ: «Նրա ընտրազանգվածը կարող …
կարդալ ավելինՆախորդ շաբաթ «ՀԺ» թերթը հոդված էր տպագրել «Ինչպես անել» վերնագրով մի ձեռագրի մասին, որը թերթը վերագրել էր ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանին: Թերթն այդ ձեռագրի բովանդակությունն անվանել էր «MEIN KAMPF»-«Իմ պայքարը», եւ գրել, թե «Ստեղծագործությունը, որ դուրս է եկել Վ. Մանուկյանի գրչի տակից, ձեռագիր վիճակում է, առգրավվել է 1996թ. սեպտեմբերի 27-ին ԱԺՄ գրասենյակի օրինական խուզարկության …
կարդալ ավելինԵրեկ ասուլիս են հրավիրել ՀՀ նախագահի միանգամից երեք թեկնածուներ՝ Վահան Հովհաննիսյանը, Արման Մելիքյանն ու Արամ Հարությունյանը: Իր ասուլիսում ՀՅԴ-ական Վ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն հերթական անգամ հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը նորություն է հայրենի քաղաքական դաշտում: Այս նոր նախաձեռնության էությունը հետեւյալն է. ՀՀ նախագահի թեկնածու Վ. Հովհաննիսյանի եւ ՀՀ քաղաքացիների միջեւ կկնքվի համաձայնագիր, որի …
կարդալ ավելինԵրեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ ավարտեց Հայոց Համազգային Շարժում կուսակցության հայցի քննությունն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության: Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 30-ին «Շանթի» «Հորիզոն» լրատվական ծրագրում հնչել էր տեղեկատվություն, ըստ որի` հեռուստաընկերություն զանգահարած անհայտ անձը սպառնացել էր, որ եթե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին եւս մեկ անգամ եթերում հնչեցվի որեւէ վիրավորական …
կարդալ ավելինԱվարտվում է տարին, եւ իմ այս հոդվածով փորձեմ ամփոփել այս քաղաքական տարում արտահայտածս որոշ մտքեր: Միաժամանակ, օգտվելով առիթից, շնորհավորում եմ մեր հայրենակիցներին` Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ: Իմ եւ ՀԱԱԿ նախագահի տարաձայնությունների մասին ես բարձրաձայնել եմ թե՛ ԱԺ ընտրություններից առաջ եւ թե՛ հետո: Երբ ես Հովհաննես Հովհաննիսյանի կերպարը բացահայտեցի, թվում էր, եթե անգամ ժամանակին Լեւոն …
կարդալ ավելինԻնչպես եւ յուրաքանչյուր խաղ, առավել եւս՝ դեդեկտիվ սյուժեով, «Մաֆիան» եւս ժամանակի ընթացքում է հետաքրքրանում: Եվ եթե հիշում եք` մենք կանգ էինք առել այն պահին, երբ վարողը հայտարարել էր գիշեր: Ռոբերտ Քոչարյան – Գիշեր: Մաֆիան դուրս է գալիս որսի եւ անցնում Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, Տիգրան Կարապետյանի, Վահան Հովհաննիսյանի, Արման Մելիքյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արտաշես Գեղամյանի, Սերժ …
կարդալ ավելին– Պարոն Հարությունյան, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալու եւ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտարարությունից հետո կարծես թե ընտրապայքարը կենտրոնացավ առաջին նախագահի եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի միջեւ: Եվ նախագահի թեկնածուների այս բազմության մեջ կարծես որեւէ մեկը դեռեւս երկրորդ թեկնածու դառնալու շանսեր չունի: – Կարծեմ մեկ-երկու շաբաթից մենք կկարողանանք ձեր հարցադրմանն ավելի հստակ մոտենալ, թե արդյո՞ք պայքարը մեկ-երկուսի …
կարդալ ավելինԴեկտեմբերի 22-ին կառավարության Նիստերի դահլիճում կայացավ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հանրապետական կոնգրեսը: Ներկա էին առաջիկա ընտրություններում առաջին նախագահի թեկնածությունը սատարելու մասին արդեն որոշում կայացրած մոտ երկու տասնյակ կուսակցությունների, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների (ՀԿ), երիտասարդական կառույցների ղեկավարներ եւ այլք: Ու թեեւ հրավիրվել էր 580 պատվիրակ, սակայն դահլիճում անգամ կանգնելու …
կարդալ ավելինԵրբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ: Օտտո ֆոն Բիսմարկ Զենքը՝ որպես ընտրությունների գործի՞ք Ֆրանսիական «Ռոբեր» հանրագիտարանում «Զենք» բառի դիմաց կարդում ենք. «Գործիք կամ սարքավորում, որը ծառայում է սպանելու կամ վիրավորելու համար»: Այդ բառը գրեթե նույն կերպ են մեկնաբանում հայկական, ռուսական եւ անգլիական բացատրական բառարանները: Բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մոտ …
կարդալ ավելինՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել է 5 տեղական կազմակերպություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Ընտրությունը քոնն է» (4010 դիտորդ), «Բաց հասարակության ինստիտուտ» (1405 դիտորդ), «Արդարություն եւ իրավունք» (616 դիտորդ), «Մուտք» (40 դիտորդ), «Էրեբունի» (3 դիտորդ) հասարակական կազմակերպությունները: Միջազգային դիտորդական առաքելությունների հավատարմագրման հայտ ԿԸՀ-ում դեռեւս չի ստացվել: ՀՀ Ազգային ժողովը դիտորդական առաքելություն …
կարդալ ավելինԴեմկուսի նախագահ Արամ Գասպարիչ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե իր կուսակցությունը 2008թ. հունվարի վերջին է որոշելու առաջիկա նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցը: Նա ասել է, թե հնարավոր է նաեւ, որ իրենք ոչ մի թեկնածուի էլ չսատարեն, բայց հաստատ ՀՀ առաջին նախագահին չեն սատարի: Արամ Գասպարիչի կարծիքով՝ նախընտրական այս ժամանակաշրջանում թեկնածուներից առաջատարը Սերժ …
կարդալ ավելինՀինգշաբթի օրը Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի Արվեստների թանգարանից հափշտակված Պաբլո Պիկասոյի եւ Կանդիդո Պորտինարիի նկարներն արժեն առնվազն 55 միլիոն դոլար: Գողացված կտավներին այս գնահատականն է տվել Ռիո դը Ժանեյրոյի արվեստի առարկաների աճուրդային տան նախագահ Ջոնս Բերգամինը: Նրա խոսքով, որը մեջբերել է Գլոբու գործակալությունը, արվեստի օրինական շուկայում իսպանացի հանրահռչակ նկարիչ Պիկասոյի նկարած «Սյուզաննա Բլոխի դիմանկարը» կարող …
կարդալ ավելինԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոս Հարաշտին երեկ իր անհանգստությունն է հայտնել, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը կարող է փակվել իշխանությունների ճնշումների արդյունքում: Նա նաեւ անհանգստացած է ընդդիմադիր թերթերից մեկի՝ «Չորրորդ իշխանության» գրասենյակի դռան պայթեցմամբ: «Անկախ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների դեմ վերջին ոտնձգություններն ու բռնությունները նպաստում են հայաստանյան լրատվության ոլորտում վախի մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է նա՝ Հայաստանի …
կարդալ ավելինԳալիք տարվա խորհրդանիշ կենդանին (դատելով բացառապես նրա ֆիզիկական ոչ այնքան տպավորիչ տվյալներից) առանձնակի լավատեսության հիմքեր չի տալիս: Մուկ: Այս մեկ բառն արդեն մեր ժողովրդի պարագայում հնչում է որպես դատավճիռ: Հատկապես, եթե նկատի առնենք գալիք տարվա կարեւորագույն իրադարձության` նախագահական ընտրությունների գործոնը: Միակ սփոփիչն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին չինական, արեւելյան հորոսկոպներին առանձնակի նշանակություն չի տալիս …
կարդալ ավելինԸնտրական եւ նախընտրական ընթացիկ տարին մոտենում է ավարտին: Այս կապակցությամբ ՄԱԱ-ն երեկ քննարկում էր կազմակերպել, որի նպատակը 2007-ին ՀՀ քաղաքական կյանքում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների ամփոփումն էր: Թեեւ պետք է նշել, որ հնչած տեսակետները հիմնականում վերածվում էին իշխանությունների գովքի կամ քննադատության: Քննարկումը սկսվեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի դիտարկումներով: Ըստ նրա, ավարտվող տարում …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոյեմբեր ամսին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` աղետի գոտուն վերաբերող գրավոր հարցին (2000թ. ընդունված «Աղետի գոտու վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծում` երկարաձգելու համար օրենքում ամրագրված ժամկետներն ու ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով` ուսումնասիրելու 1989 թվականից մինչ օրս աղետի գոտուն տրամադրված գումարների օգտակար գործողության գործակիցը), ասել էր, …
կարդալ ավելինԵրեկ ԿԸՀ-ն մերժել է ԿԸՀ-ում «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Սոնա Սարգսյանի առաջարկները: Նա առաջարկել էր որոշել, թե հեռուստաընկերություններն ինչ կարգով են վճարովի եթեր հատկացնելու թեկնածուներին: Նրա ներկայացրած առաջարկությունների փաթեթով նաեւ նախատեսվում էր սահմանել այնպիսի կետ, ըստ որի` թեկնածուն ինքը պետք է տնօրինի իրեն հատկացված եթերաժամերը` հնարավորություն ունենալով այն թողնել մեկ այլ օրվա: Բացի այդ, Ս. …
կարդալ ավելին«Ես կոչ կանեի երկու կողմերին դադարեցնել այդ արշավը միմյանց նկատմամբ: Ես չեմ ողջունում նման նյութ տպագրելը»,- անդրադառնալով վերջերս «ՀԺ»-ում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի մասին տպագրված հոդվածին, երեկ ասել է Հրանտ Բագրատյանը: Վերջինիս հավաստմամբ` ընդդիմադիր թեկնածուները պետք է խոսեն ոչ թե միմյանց, այլ միայն Սերժ Սարգսյանի մասին: «Առաջին անգամ եմ տեսնում, որ ընդդիմադիր թեկնածուները սկսեն խոսել …
կարդալ ավելինԲազմաթիվ ընտրություններից հետո ներկա նախընտրական շրջանում հայ հասարակության կողմից զգացմունքային բռնկումներ տեղի չեն ունենա: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք է հայտնել հոգեբան Կարինե Նալչաջյանը` նշելով, որ վերջին տարիներին հայ ընտրազանգվածը համոզվել է, որ կոչերի ետեւից գնալն անօգուտ է: Կ. Նալչաջյանի խոսքով` նախագահի թեկնածուներից հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասպարեզ է մտել հին հիշողություններով եւ ապարդյուն …
կարդալ ավելին