«Հայկական կողմը պետք է սառեցնի Մինսկի խմբում բանակցությունները՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը»,- երեկ նման հայտարարություն է արել Դեմկուսի ղեկավար Արամ Գասպարիչը: Իր այս ծայրահեղ առաջարկը ՀԴԿ նախագահը բացատրել է համանախագահների առաջարկների անընդունելիությամբ. «Եթե Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող 6 սկզբունքներից մեկը կիսատ-պռատ ընդունելի է, ապա մյուս 5-ը բացարձակապես անընդունելի են մեր կուսակցության համար»: Ըստ …
կարդալ ավելինԼրագրողների հարցին, թե` հնարավո՞ր է Հայաստանը հետեւի Ռուսաստանի օրինակին եւ դուրս գա Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ ԱԺ-ում պատասխանել է. «Ամեն մի պետություն ինքն է որոշում դուրս գալ կամ դուրս չգալ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից: ՀՀ-ն դեռ նման որոշում չի ընդունել, բայց եթե հետագայում Ադրբեջանը շարունակի ավելացնել սպառազինությունների …
կարդալ ավելինՀայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները` իբրեւ երկրի լիարժեք քաղաքացիներ, իրավունք ունեն մասնակցելու երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության, այդ թվում` նախագահական ընտրություններին: Երեկ համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Ռոմանիա Յավիրը եւ հունական հասարակական կազմակերպությունների նախագահ Արկադի Խիտարովը: Խոսելով ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններից` Ռոմանիա Յավիրը նշեց, որ իրենք, որպես հասարակական կազմակերպություն, քաղաքականությամբ չեն զբաղվում: …
կարդալ ավելինԵթե հայերի եւ ադրբեջանցիների միջեւ նոր պատերազմ բռնկվի, հաղթողներ չեն լինելու: Երեկ նման կարծիք է հայտնել «Մոսկովսկայա պրավդա» թերթի մեկնաբանը: «Ռազմական գործողությունները կհանգեցնեն լոկ երկու հանրապետությունների բնակչության կրճատման: Ո՛չ նավթառատ Բաքուն, ո՛չ էլ Ռուսաստանի աջակցությունը վայելող Հայաստանը չեն կարողանա կասեցնել իրենց հանրությունների գահավիժումն անդունդի խորքը, եթե սկսեն խոսել հրանոթները»,- գրում է թերթը: Ըստ հեղինակի՝ «նման …
կարդալ ավելինՀայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը հրաշքով փրկվել է Չիլիում՝ օվկիանոսում լողալիս: «Էլ Մերկուրիո» չիլիական թերթի վկայությամբ՝ Դավիթ Ավետիսյանը Վալպարաիսո նահանգի Ռենիակա ծովափում, որտեղ լողալն արգելված է, մտել է ալեկոծված ծով, եւ մեծ ալիքները նրան հեռու են տարել ափից: Ըստ թերթի, ՀՀ պաշտոնյային, բարեբախտաբար, մեծ ջանքերի գնով մի կերպ հաջողվել է ափ հասնել այն …
կարդալ ավելինԱնդրադառնալով «Գելլապ» կենտրոնի անցկացրած վերջին հարցումներին, որտեղ նախագահի թեկնածուներից առաջատարը վարչապետ Սերժ Սարգսյանն էր` 29 տոկոս ձայնով, երկրորդը` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` 11 տոկոսով, երեկ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասել է. «Գելլապի» անցկացրած հարցումներն, առավել կամ պակաս չափով, կարծում ենք, որ մոտ են ճշմարտությանը, սակայն դա էլ հարյուր տոկոսանոց չէ: Բայց ուղղակի հիմա, շատ ավելի, …
կարդալ ավելինՀայաստանը կողմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, քանի որ այն կարող է բարելավել պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ լարված հարաբերությունների հաղթահարման հեռանկարը: Բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ, լավ կլիներ մեզ համար, եթե Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ցանկությունը բավարարվեր,- ասել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով,- Գուցե մեր …
կարդալ ավելին«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ` ՌԴ ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 2007թ. սեպտեմբերին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ կատարած մահափորձի կասկածյալին: Այժմ որոնվում են մահափորձի մյուս մասնակիցները: Գործակալության հավաստմամբ` ելնելով քննության շահերից, ձերբակալվածի անձի եւ գործողության այլ մանրամասների մասին ՆԳՆ-ն չի հաղորդել:
կարդալ ավելինՇաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր նաեւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին եւ թվարկել սեփականության մի մեծ շարք, որը, ըստ Տեր-Պետրոսյանի, պատկանում է փոխվարչապետին։ Երեկ, մեր հարցին ի պատասխան, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի պնդումներին, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե ես որոշեմ անդրադառնալ յուրաքանչյուր անլուրջ հայտարարության, ապա աշխատելու ժամանակ ուղղակի չի մնա։ Ես, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահի ինը թեկնածուները ներկայացրել են իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Ներկայացված տվյալներից արդեն իսկ ակնհայտ է դառնում, թե որքանով են թեկնածուները պատրաստ ընտրողների հետ անկեղծ զրույցի։ Համենայն դեպս, հայտարարագրերի ուսումնասիրությունից առաջին տպավորությունն այն է, թե ինը թեկնածուները ոչ թե ՀՀ նախագահի պաշտոնին են հավակնում, այլ ձգտում են ընդգրկվել «Փարոսի» ցուցակում։ Փետրվարի 19-ին Հայաստանում …
կարդալ ավելինՊարզվում է` Հայաստանի երիտասարդական կուսակցության այլեւս նախկին նախագահ Սարգիս Ասատրյանը կուսակցության ղեկավարի աթոռից հեռացել է տարիքի պատճառով: Երեկ նա հայտարարել է, որ իր տարիքն արդեն հարմար չէ կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: «Տարիքից բացի, ամեն պաշտոնում երկար մնալով` մարդ լճանում է. թերեւս, դրանք են հիմնական պատճառները»,- ասել է Ս. Ասատրյանը` հավելելով, թե առաջիկայում պատրաստվում է …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ու ՕԵԿ մյուս փոխնախագահ Մհեր Շահգելդյանը երեկ դժգոհել են հայրենի հեռուստաեթերից եւ նրանից, որ իրենք եթերում չեն երեւում, չեն լուսաբանվում եւ այլն: Հ. Բիշարյանն ասել է նաեւ, որ օրերս է վերադարձել Գյումրիից, որտեղ այդ առումով պատկերը նույնպես տխուր է: «Միայն Հանրային են նայում,- …
կարդալ ավելին– Ձեր վերջին հոդվածն ամբողջությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էր: Ինչո՞ւ եւ արդյո՞ք պատճառը միայն այն է, որ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն առանց կուսակցության վարչության նիստի որոշման կանգնել է Լ. Տեր-Պետրոսյանի կողքին: – Ես, արդեն տեւական ժամանակ է, հրապարակային պայքար եմ մղում մեր կուսակցությունում օրինականությունը վերականգնելու համար: Աբսուրդ է` հանուն ժողովրդավարության զավթել ամենաժողովրդավարական մարմիններից մեկը, ինչպիսին …
կարդալ ավելինՔուրդ մտավորականների խորհրդի նախագահ Ամալ Սարդարյանը երեկ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնում կազմակերպված հավաքի ժամանակ հայտարարել է, թե ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունները խիստ կարեւոր իրադարձություն է, որից իրենք չպետք է անմասն մնան. «Եվ որպես հանրապետության հասարակության մի մասնիկ` մենք չենք կարող անմասն մնալ այս իրադարձություններից: Հետեւաբար` կոչ եմ անում քրդական համայնքին՝ ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին …
կարդալ ավելինՀայաստանի Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը միջնորդել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու համար: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով հանձնաժողովի նախագահ Ա. Երիցյանին ուղղված միջնորդագրում Ա. Հարությունյանը մասնավորապես գրել է. «Իմ հանձնարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբը ս/թ դեկտեմբերի 7-ին այցելել է …
կարդալ ավելինԹերեւս պատահական չէր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այս վերջին` Բրյուսել եւ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցերը: Պատահական չէր այն իմաստով, որ Ս. Սարգսյանը ոչ միայն երկրի վարչապետն է, այլեւ ՀՀ նախագահի թեկնածուն, որի վարկանիշն, ըստ ամերիկյան հեղինակավոր «Գելլապ» ընկերության կատարած հարցումների` ամենաբարձրն է` 29 տոկոս: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը մինչ այդ լուրջ զրույցներ էր ունեցել նաեւ …
կարդալ ավելին«Հետք» կայքէջն (www.hetq.am) իր ընթերցողներին ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին հարցադրումներ ուղղելու եւ պատասխաններ ստանալու հնարավորություն էր տվել: Հարցազրույցը բավականին ծավալուն էր, ուստի ներկայացնում ենք ուշագրավ հատվածները: – Չե՞ք կարծում, որ դուք այլեւս արժեզրկված եւ անդեմ քաղաքական գործիչ եք, որին միայն անցյալի հիշողություններն են խթանում: – Ոչ, չեմ կարծում: Եթե ուշադիր հետեւեք, կհասկանաք, …
կարդալ ավելին«Կոսովոն Սերբիայից անկախություն ձեռք կբերի մայիսից շատ ավելի վաղ»,- երեկ հայտարարել է Կոսովոյի կառավարության խոսնակը: «Հարցն այն չէ, թե արդյո՞ք դա տեղի կունենա, հարցն այն է, թե ե՞րբ»,- ասել է Սքենդեր Հուսեյնին: Միաժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդը Բրյուսելում հայտարարել է, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները, բացի մեկից, պատրաստ են ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածուի թեկնածուներ Արամ Կարապետյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը զրկվեցին այդ հնարավորությունից, որովհետեւ առաջինին չտրվեց անհրաժեշտ փաստաթղթերից ՀՀ-ում վերջին 10 տարին մշտապես բնակվելու, իսկ երկրորդին՝ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկանքները: Սակայն, որքան էլ զարմանալի էր, նման տեղեկանքներ տրվել են «Ժողովրդական կուսակցության» ու ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանին: Բանն այն է, որ պարոն …
կարդալ ավելին«1996 թվականին ընտրախախտումներ կատարել են շատ-շատ մարդիկ՝ իր գլխավորությամբ (Լեւոն Տեր-Պետրոսյանի.- խմբ.) ու հանձնարարությամբ: Բայց դատվելուց ես ու ինքն իրար հետ ենք դատվելու, քանի որ ինքը սովորեցրել է, մենք էլ արել ենք»,- panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես է պատասխանել Երեւանի Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, դեկտեմբերի 8-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահի կողմից հնչեցված …
կարդալ ավելին