Պարզվում է` Հայաստանի երիտասարդական կուսակցության այլեւս նախկին նախագահ Սարգիս Ասատրյանը կուսակցության ղեկավարի աթոռից հեռացել է տարիքի պատճառով: Երեկ նա հայտարարել է, որ իր տարիքն արդեն հարմար չէ կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: «Տարիքից բացի, ամեն պաշտոնում երկար մնալով` մարդ լճանում է. թերեւս, դրանք են հիմնական պատճառները»,- ասել է Ս. Ասատրյանը` հավելելով, թե առաջիկայում պատրաստվում է ստեղծել ընդլայնված քաղաքական ուժ, որը հիմնվելու է լուրջ գաղափարական բազայի վրա: