քաղաքականություն

Դոմինանտ ազդեցություն ունի

25.12.2007

«Ընտրազանգվածի մեծ մասի վրա, որը մտահոգված է հայրենիքի անվտանգությամբ, դոմինանտ ազդեցություն ունի ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշ չափով նաեւ՝ ՀՅԴ թեկնածուն»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը: Ըստ նրա` ամուր ընտրազանգված ընդդիմության մեջ ունեն «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: «Առաջիկա նախագահական ընտրությունների …

կարդալ ավելին

Սոցհարցումներ՝ ընտրությունների նախաշեմին

25.12.2007

«Հայ երիտասարդական դաշինք» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Երեւանի տարբեր համայնքների 1000 բնակիչների շրջանում առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցում է անցկացվել: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀԿ անդամներից Աշոտ Ամիրաղյանը, ամփոփելով հարցման արդյունքները, նշեց, որ ուսանողների մեջ շատ հարցեր են առաջանում, տարբեր կարծիքներ են ձեւավորվում, թե ինչպիսին կլինեն ընտրությունները, որ թեկնածուն որքան …

կարդալ ավելին

«Այսպես շարունակել չի կարելի»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

25.12.2007

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի թեստ անցկացրեց: Նա լրագրողներին առաջարկեց թերթիկի վրա լրացնել` Հայաստանում դրակա՞նն է գերիշխում, թե՞ բացասականը: «Ինֆորմացիա՞ն» է գերիշխում, թե՞ «դեզինֆորմացիան», գաղափա՞րը, թե՞ փողը, ինտելե՞կտը, թե՞ ուժը, օրե՞նքը, թե՞ ադաթները: Պարոն Բագրատյանն առաջարկեց յուրաքանչյուր համեմատության դեպքում տոկոսներով նշել, թե մեր երկրում նշված գործոններից ո՞րը որքանո՞վ է …

կարդալ ավելին

Ո՞ւմ են սատարելու ասորական ու գերմանական համայնքները

25.12.2007

Հայաստանում բնակվող ասորական եւ գերմանական ազգային փոքրամասնությունների ղեկավարներ` ասորական «Խայաթա-ասորիների» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Տեֆտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտոր Վուխրերը, երեկ հրավիրված ասուլիսում ամփոփեցին անցնող տարին: Նրանք նաեւ անդրադարձան առաջիկա նախագահական ընտրություններին: «200 տարիների ընթացքում, ինչ Հայաստանում ասորիներ են բնակվում, նման ուշադրության մենք արժանացել ենք միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ: Մեր կողմնորոշումը …

կարդալ ավելին

Ղարաբաղյա՞ն, թե՞ հայկական հարց

25.12.2007

Սովորաբար, երբ մոլորվում են, կանգ են առնում մի պահ, ետ են նայում եւ փորձում են հասկանալ, թե որտե՞ղ են շեղվել եւ ինչո՞ւ: Եթե, իհարկե, չեն կորցրել հիշողությունը… Իսկ գուցե սխա՞լ էինք մենք բոլորս 1988 թվականին, երբ մեկ մարդու պես համախմբվեցինք Արցախը Հայաստանին միավորելու պահանջով, որից հետո միայն` Հայաստանի անկախացման գաղափարով: Հայրենիքի մեծագույն մասը կորցրած ժողովրդի …

կարդալ ավելին

Որպեսզի նախագահական կենաց-մահու կռվում հաղթանակի հասարակությունը

25.12.2007

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքներից մեկում կարդաց իր թիմակից պաշտոնյաների ցուցակը, ովքեր իր հրաժարականից հետո նույնպես հրաժարական են տվել: Նրանց թվում էի նաեւ ես` ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանս: Ես, արդեն բավական ժամանակ է, հանգամանքների բերումով գտնվում եմ Մոսկվայում` իմ ամենօրյա հոգսերի, իսկ ավելի ստույգ` դրանք հոգալու համեստ հնարավորությունների կողքին: Եվ …

կարդալ ավելին

Հրաժեշտ զենքին

25.12.2007

«Հետք» էլեկտրոնային պարբերականի կողմից կազմակերպվող ՀՀ նախագահի թեկնածուների հետ on-line հարցուպատասխանի հերթական հյուրն «Օրինաց երկիր» կուսակցության նախագահն է, որն ընթերցողների որոշ հարցերի պատասխանել է բավական ինքնատիպ ձեւով: Մասնավորապես կայքի ընթերցողներից մեկի այն հարցին` արդյոք Արթուր Բաղդասարյանը ծառայե՞լ է բանակում, վերջինս ուղարկել է իր` զինվորական համազգեստով լուսանկարը: Ինչպես տեսնում եք, սա հարցերին պատասխանելու բավական առարկայական եւ …

կարդալ ավելին

Գառզուի ցուցահանդեսը

25.12.2007

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է հայտնի ֆրանսահայ նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի 100-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսի հիմնական շեշտը դրվել է Գառզուի նկարազարդումների վրա, որոնք մեծ վարպետը կատարել է ամբողջ կյանքի ընթացքում` նկարազարդելով Էռնեստ Հեմինգուեյի, Ալբեր Քամյուի, Անդրե Մորուայի, Ալֆոնս Դոդեի վեպերը: Գառզուն ծնվել է Սիրիայում` լուսանկարչի ընտանիքում, ապրել է Եգիպտոսում, …

կարդալ ավելին

Նոր հանձնաժողով

23.12.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունների, Հարկային եւ Մաքսային ծառայությունների, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովն ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ կիրականացնի եւ տեղեկատվություն ու միասնական եզրակացություն կներկայացնի մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, այդ թվում` հացի եւ հացամթերքի, ալյուրի, կարագի, ձեթի, բրնձի գների ներկա …

կարդալ ավելին

Եվ դո՞ւ, Հոլց

23.12.2007

Ամերիկացի կոնֆլիկտոլոգ Թոմաս Հոլցը Բաքվում հայտարարել է, թե հակամարտությունների լուծման Կոսովոյի տարբերակը վտանգավոր նախադեպ է Ադրբեջանի եւ Վրաստանի հակամարտությունների կարգավորման համար: «Այժմ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները շատ են գրում այն մասին, որ կոսովյան տարբերակը կարող է ընդունելի լինել բոլոր մնացած հակամարտությունների կարգավորման համար: Ես նման մոտեցումը վտանգավոր ու անընդունելի եմ համարում»,- ասել է Թոմաս Հոլցը: Իսկ …

կարդալ ավելին

Գերակատարել են

23.12.2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հետ: Վերջինս ներկայացրել է մաքսային հավաքագրումների 2007թ. արդյունքները, համաձայն որոնց` նախատեսված 188,1 մլրդ դրամի փոխարեն դեկտեմբերի դրությամբ հավաքագրվել է 203 մլրդ դրամ, եւ կանխատեսվում է, որ տարին կավարտվի մոտ 209 մլրդ դրամ ցուցանիշով: Անդրադարձ է կատարվել նաեւ 2008թ. անելիքներին, …

կարդալ ավելին

Ինչո՞վ պետք է զբաղվեին ոմանք, եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվեր

23.12.2007

ՀՀ նախագահի թեկնածու, իր իսկ կուսակիցների խոսքերով, ընդդիմադիր դաշտում ներդրված ոչ թե «ական», այլ «միջմայրցամաքային հրթիռ» Արտաշես Գեղամյանն օրերս հայտարարեց, թե ինքը տեղեկություններ ունի, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները նախագահի առաջիկա ընտրության օրն ընտրատեղամասերում ընդհարումներ են հրահրելու: Ա. Գեղամյանը նաեւ ասել էր, թե, ըստ իր տեղեկությունների` առաջին նախագահն ու նրա համակիրները …

կարդալ ավելին

Քիչ են տալու

23.12.2007

Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 58,5 միլիոն դոլարի օգնությունը Հայաստանին եւ հավասար չափով ռազմական աջակցությունը Հայաստանին եւ Ադրբեջանին: Երկու երկրները որպես ռազմական օգնություն՝ 2008 թվականին կստանան 3-ական միլիոն դոլար, թեեւ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմն առաջարկում էր Ադրբեջանին հատկացնել 2 միլիոն դոլարով ավելի ռազմական օգնություն: Հայաստանին հաջորդ տարի հատկացվելիք կառավարական օգնության ծավալը 23,5 միլիոն դոլարով …

կարդալ ավելին

Հանրահավաք Գյումրիում

23.12.2007

Չնայած ցրտին՝ երեկ Գյումրիի Թատերական հրապարակում 1000-ից ավելի մարդ էր հավաքվել՝ ի պաշտպանություն ազատ խոսքի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ելույթ ունեցողները՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Այլընտրանք» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, արվեստագետներ, ուսանողներ, իրենց աջակցությունն են հայտնել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, որը ենթարկվում է ճնշումների այն բանից հետո, երբ եթեր էր …

կարդալ ավելին

Նույնիսկ գործ չեն հարուցել

23.12.2007

Երեկ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Նոյեմբերի 6-ին, երբ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունում ՀՀ Հարկային պետական ծառայության աշխատակիցները շարունակում էին ՉԱՊ ՍՊԸ ստուգումները, ժամը 13:00-ի սահմաններում ինչ-որ մի արձանագրության կազմման ժամանակ, ՀՀ ՀՊԾ Օպերատիվ-հետախուզության վարչության գլխավոր օպեր-լիազոր Հովիկ Հովհաննիսյանը անակնկալ հարձակվել էր այդ պահին նկարահանում իրականացնող օպերատոր …

կարդալ ավելին

Դիմել է Դատախազություն

23.12.2007

ԱԺՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարություն է տարածել այն մասին, որ դիմել է Դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ՝ իր անձը վիրավորելու եւ զրպարտելու համար: Խոսքը վերաբերում է «ՀԺ»-ի դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ պայքարը» վերնագրով հոդվածին: ԱԺՄ նախագահի խոսքերով՝ «հոդվածն իր բնույթով եւ բովանդակությամբ հեռու …

կարդալ ավելին

Հայ-թուրքական ռուբիկոնը

23.12.2007

«Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը դասական ժողովրդավարական երկիր է: Բայց եթե մենք նայում ենք Թուրքիային, հասկանում ենք, որ Թուրքիան դիկտատուրայի, ամբողջատիրության դասական օրինակ է»,- երեկ խորհրդարանում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը: «Թուրքիայի մոտեցումն այս տարիների ընթացքում եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի …

կարդալ ավելին

Պետք է շփվենք

23.12.2007

Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ ՀՀ Ազգային ժողովում մասնակցում էր հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումներին: Նրա խոսքերով՝ Եվրամիությունը պատրաստ է հնարավորության սահմանում օժանդակել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: «Մենք կարծում ենք, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին, պետք է քննարկել: Դա ներառում է թե՛ պատմական հարցեր, թե՛ սահմանային հարցեր: …

կարդալ ավելին

«Մաֆիա» են խաղում միայն թեկնածուները

21.12.2007

Կարծում եմ, որ մենք պետք է ասենք ճշմարտությունը, կամ գոնե այն, ինչ մտածում ենք: Յուրի Լուժկով Անցյալ շաբաթ տպագրված «Բոլորս մաֆիա ենք խաղում» հոդվածից հետո բազմաթիվ արձագանքներ եղան, ինչից հետո որոշեցինք շարունակել այդ թեման, առավել եւս, որ ՀՀ նախագահի թեկնածուների քանակը հենց դա է հուշում: Եվ այսպես, սկսվում է մեծ եւ շատ հետաքրքիր խաղ, որի …

կարդալ ավելին

ԼՂ հիմնախնդիր. գնահատականներ եւ կանխատեսումներ

21.12.2007

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը (IWPR) նոյեմբերի 13-ին «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում կազմակերպել էր քննարկում՝ «Ղարաբաղյան բանակցություններ. 2007-ի ամփոփում, եւ ի՞նչ է սպասում 2008-ին» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, վերլուծաբաններ եւ ԱԺ պատգամավորներ: Այս քննարկմանը սեղմ անդրադարձել ենք մեր թերթի 119-րդ համարում: Քննարկման մասնակիցների գերակշիռ մասը կարծում էր, որ գալիք …

կարդալ ավելին