քաղաքականություն

Ազատ, արդար, թափանցիկ

18.01.2008

Հայաստանում երեւի բազում ու բազմապիսի հանձնաժողովներ կան ու հավանաբար մեկը մեկից օգտակար գործ անելու ակնկալիքով են ձեւավորվել: Դրանցից շատերի մասին հանրությունը գուցե այնքան էլ տեղյակ չէ, բայց կա մի հանձնաժողով, որի մասին բոլորը գիտեն: Այդ հանձնաժողովն իր աննկուն անդամների միջոցով առավոտից երեկո ջանք չի խնայում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման եւ ընտրությունների թափանցիկության ապահովման համար: …

կարդալ ավելին

«Ընտրությունների ճակատագիրը կորոշվի մինչեւ քվեարկության օրը»

18.01.2008

Պատասխանելով «Հետք» էլեկտրոնային կայքի ընթերցողների հարցադրումներին` վստահեցրել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: – Դուք ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտրակեղծիքների դեմ: Քանի՞ մարդ կա ձեր շրջապատում, որ դուրս կգա ձեր կոչով: Ինչո՞ւ հանրահավաք չեք կազմակերպում, որ մի քիչ էլ մարդկանց հետ շփվեք ու տեսնեք, թե քանի մարդ ունի ձեր կարիքը: – Բնականաբար, միայնակ կամ նույնիսկ …

կարդալ ավելին

Բաց նամակ ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին – 2

18.01.2008

Սիրելի՛ Վարդան, Այդպես էլ չարժանացա քո պատասխանին, ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր: Իսկ անցած ամսում երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց վերաբերյալ կցանկանայի մտքեր փոխանակել եւ հնարավորության դեպքում իմանալ քո հեղինակավոր կարծիքը: 1. Քո տասնամյա արգասաբեր գործունեության կապակցությամբ արժանացար կառավարական բարձր պարգեւի: Շնորհավորում եմ: Սակայն կա մի պարագա, որը ժամանակ …

կարդալ ավելին

Մտքեր են փոխանակել

16.01.2008

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, ով Հայաստանում է աշխատանքային այցով: Սեմնեբին ներկայացրել է իր գնահատականները Վրաստանում հետընտրական իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ Եվրամիությունը հայտարարությամբ արտահայտեց իր դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ եւ շարունակում է հետեւել ընթացող զարգացումներին: Զրուցակիցները կարեւորել են Վրաստանում կայունության պահպանումը՝ որպես երաշխիք երկրի զարգացման եւ տարածաշրջանային …

կարդալ ավելին

Շտաբային էքսպանսիա

16.01.2008

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ ՀՀԿ-ն ձեւավորել է 1300 նախընտրական շտաբ, որից 300-ը՝ Երեւանում: Այս ֆոնին բավական տխուր պատկեր է ԱԺՄ-ի մոտ. ԱԺՄ-ն այս պահին ունի ընդամենը 4 շտաբ, որից 3-ը Երեւանում են, մեկը, որը երեկ է բացվել` Գյումրիում: Ընդհանուր առմամբ ԱԺՄ-ն նախատեսում է ունենալ …

կարդալ ավելին

Եվս մեկ ծրագիր

16.01.2008

Շաբաթ օրը «serjsargsyan.am» կայքէջում տեղադրվել է նաեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական 8 էջից բաղկացած ծրագիրը: Ծրագրում Ս. Սարգսյանը խոստանում է. «Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները: Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող …

կարդալ ավելին

Վազգեն Մանուկյանի հույսը հեռուստաեթերն է

16.01.2008

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կենտրոնական շտաբում, որը տեղակայված է ԱԺՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում, դեռ աշխատանքային ակտիվ մթնոլորտ չկա: Պատճառը հավանաբար այն է, որ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել: Ըստ Վ. Մանուկյանի շտաբի պետ, «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի, սակայն, իրենց ներկայացուցիչները աշխատում են, «ինֆորմացիան փոխանցում են» եւ նախընտրական քարոզարշավի մեկնարկից՝ հունվարի 21-ից …

կարդալ ավելին

Դեռ չեն էլ որոշել, թե երբ որոշեն

16.01.2008

Թեեւ ՀՀ նախագահի ընտրությանը մնացել է ընդամենը 35 օր, այս շաբաթ կավարտվի թեկնածուների գրանցումն ու պաշտոնապես կսկսվի քարոզարշավը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու առաջիկա ընտրություններում: Անգամ որոշված չէ, թե ե՞րբ են որոշելու: Ր. Հովհաննիսյանն այս օրերին հանրապետությունում չէ: Օրեր առաջ ակնկալվում էր, որ նա կվերադառնա հունվարի …

կարդալ ավելին

Օրենքի խախտումներ՝ տարբեր մեկնաբանություններով

16.01.2008

«Նախընտրական քարոզչությունը սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ». սա մեջբերում է ՀՀ Ընտրական օրենսգրքից, որով էլ պետք է առաջնորդվեն նախագահի 9 թեկնածուները` իրենց քարոզչությունը կազմակերպելիս: Եվ, չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է հունվարի 21-ից, դեռեւս չգրանցված նախագահի թեկնածուներից շատերը սկսել են քարոզչություն …

կարդալ ավելին

2008-ին կերեւա

16.01.2008

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունն անտարբեր է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի նկատմամբ: «Ղարաբաղյան հակամարտությունը մեզ շատ է անհանգստացնում: Մենք ջանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց տեսնում ենք, որ առայժմ հնարավոր չէ դրան հասնել: Եվ պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն էր հարցի նկատմամբ համաշխարհային հանրակցության անտարբերությունը»,- ասել է Ալիեւը՝ կառավարության ընդլայնված նիստում, …

կարդալ ավելին

Որպեսզի իշխանության ու պետության շահերը համընկնեն

16.01.2008

Ես այս հոդվածը գրում եմ նախ եւ առաջ իշխանությունների եւ հետո միայն հասարակության համար: Եվ իմ նպատակը մեկն է. ես Հայաստանին ցանկանում եմ դրական եւ կայուն զարգացում, ինչը քաղաքական կյանքի ներսում կբերի կայունության, ոչ թե ցնցումների կամ, առավել եւս, հեղափոխության: Ես ցանկանում եմ բազմաչարչար Հայաստանը տեսնել իբրեւ ուժեղ պետություն ոչ թե քաղաքացիների մարդկային արժանապատվության ոտնահարման …

կարդալ ավելին

Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր

08.01.2008

Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։ Դրանք, որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագա­վառներին վերաբերող այն միջոցառումների եւ վերափոխումների կատալոգը, որոնք խոստանում է իրականացնել ընտրողների քվեն հայցող ցանկացած թեկ­նածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում, սովորա­բար, տիրա­պետող դիրք է զբաղեցնում ամենազոր անորոշ դերբայը՝ «ավելացնել», «բարձ­րացնել», «զարկ …

կարդալ ավելին

Ամեն ինչ կանե՞ն

25.12.2007

«Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը: «Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության գան: ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է նրանից, թե ինչպես կողմերն իրենք կպայմանավորվեն: Տվյալ դեպքում հեշտ լուծումներ չկան, եւ այդպիսիք չեն լինելու: Այս կամ …

կարդալ ավելին

Նոր կադրեր

25.12.2007

Երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման նոր փոխնախարարներ է նշանակել Հովհաննես Հովսեփյանին եւ Արսեն Գրիգորյանին: Հ. Հովսեփյանի մասին ընդամենը հայտնի է, որ նա 35 տարեկան է, ավարտել է ՌԴ-ի պետական ծառայության ակադեմիան, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Այս նշանակումը եւս վկայում է այն մասին, որ ՀՀ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Ս. Սարգսյանը շարունակելու է …

կարդալ ավելին

Որոշել են

25.12.2007

Դեկտեմբերի 22-ին` շաբաթ օրը, տեղի է ունեցել «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկումների արդյունքում հստակեցվել է կազմակերպության դիրքորոշումը 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահի ընտրությունների վերաբերյալ: Խորհրդի նիստում միաձայն որոշվել է 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում պաշտպանել նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

կարդալ ավելին

Հրավերը ստացել են

25.12.2007

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը մտադիր է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդների: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մամլո քարտուղար Ուրդուր Գունարդոդիրի ասելով` երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները ՀՀ կգործուղվեն հունվարի սկզբին, որպեսզի հետեւեն թեկնածուների գրանցման գործընթացին, ընտրարշավի ընթացքին, ԶLՄ-ների հասանելիությանը, բողոքարկման գործընթացներին: Կարճաժամկետ դիտորդները կհետեւեն քվեարկության ընթացքին: Ու.Գունարդոդիրը նշել է, որ ՀՀ կառավարության հրավերն իրենք …

կարդալ ավելին

Հայերի արկածները ՌԴ-ում

25.12.2007

«Կոմսոմոլսկայա Պրավդայի» փոխանցմամբ՝ կիրակի երեկոյան, ժամը 10-ի սահմանում Ռուսաստանի նախագահի Նովո-Օգարյովոյի ամառանոցի մատույցներում հայտնվել են երկու արտասահմանյան մակնիշի մեքենաներ՝ Աուդի եւ Մերսեդես: Մեքենաները բավական մոտեցել են Պուտինի ամառանոցին: Նրան անմիջապես կանգնեցրել է պահակազորը: Մեքենաների մեջ է եղել երեք հայ: Մեքենաները զննելուց հետո հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, դանակներ, ատրճանակներ եւ նույնիսկ սուր: Բոլոր …

կարդալ ավելին

«Հույս ունենք, որ մինչեւ ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները կարելի է հասնել բանավոր համաձայնության»

25.12.2007

– Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից: Կողմերը մոտեցե՞լ են խաղաղությանը, թե՞ այս տարի դիրքորոշումների էական մերձեցում չի արձանագրվել: – Միջնորդները զգալի առաջընթացի են հասել 2007 թ. բանակցությունների ընթացքում: Չնայած, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հունիսին Սանկտ Պետերբուրգում համաձայնության չեկան, դրանից հետո կողմերին հաջողվեց կրճատել այն հարցերի քանակը, որոնց շուրջ նրանք տարաձայնություններ …

կարդալ ավելին

Պատրաստ ենք թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի

25.12.2007

Ադրբեջանական Day.Az գործակալությանը վերջերս տված իր հարցազրույցում ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, նա ասել է, որ Հայաստանում վիճակը կայուն է այնքանով, որքանով ամուր է քաղաքացիական ազատությունների ու քաղաքական իրավունքների անարգել իրականացման համար ամրապնդված սահմանադրական կարգը, եւ ակտիվ է այնքանով, որքանով ակտիվ է զարգացման ապագա մոդելի …

կարդալ ավելին

Սկսել են հաշվել

25.12.2007

Ոչ խորհրդարանական քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, թե ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած փաստաթղթերում սխալ էր լրացված եկամուտների հայտարարագիրը, որում ներկայացված թվերը վերաբերել են ոչ թե պահանջվող՝ 2006թ., այլ 2007թ. եկամուտներին: Ըստ այդ փաստաթղթի, Լ. Տեր-Պետրոսյանը բացի նախկին նախագահին վճարվող թոշակից, այլ եկամուտներ չի ունեցել, իսկ եթե անգամ …

կարդալ ավելին