ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ ՀՀԿ-ն ձեւավորել է 1300 նախընտրական շտաբ, որից 300-ը՝ Երեւանում: Այս ֆոնին բավական տխուր պատկեր է ԱԺՄ-ի մոտ. ԱԺՄ-ն այս պահին ունի ընդամենը 4 շտաբ, որից 3-ը Երեւանում են, մեկը, որը երեկ է բացվել` Գյումրիում: Ընդհանուր առմամբ ԱԺՄ-ն նախատեսում է ունենալ իր թեկնածուի 41 շտաբ: Այս ուղղությամբ ակտիվ աշխատում են նաեւ թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները, սակայն նրանք դեռեւս կոնկրետ թիվ չգիտեն: