Որոշել են

25/12/2007

Դեկտեմբերի 22-ին` շաբաթ օրը, տեղի է ունեցել «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկումների արդյունքում հստակեցվել է կազմակերպության դիրքորոշումը 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահի ընտրությունների վերաբերյալ: Խորհրդի նիստում միաձայն որոշվել է 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում պաշտպանել նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: