«Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը: «Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության գան: ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է նրանից, թե ինչպես կողմերն իրենք կպայմանավորվեն: Տվյալ դեպքում հեշտ լուծումներ չկան, եւ այդպիսիք չեն լինելու: Այս կամ այն որոշումը բռնի իրականացնելը անհնար է, իսկ եթե նույնիսկ հնարավոր է, ապա այն կենսունակ չի լինի: ԱՊՀ-ի տարածքում չկարգավորված հակամարտությունների առկայությունը չի դյուրացնում կյանքը, այլ դժվարացնում է համագործակցությունը»,- ասել է նա: