Շաբաթ օրը «serjsargsyan.am» կայքէջում տեղադրվել է նաեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական 8 էջից բաղկացած ծրագիրը: Ծրագրում Ս. Սարգսյանը խոստանում է. «Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները: Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն»: Ս. Սարգսյանը խոստանում է նաեւ. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ»: