քաղաքականություն

Ընտրությունը մերն է

21.12.2007

Եթե վերադառնանք մայիսի 12-ից հետո մեր երկրի հասարակական ու քաղաքական շրջանակներում թեւածող կարծիքներին, ապա գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակն այլեւս կանխորոշված էր համարվում: Այդ դեպքում նոր իրողությունը ո՞ւմ խաղաքարտերը խառնեց: Իհարկե, ոչ ընդդիմության, քանի որ վերջինս նման ելքին հաշտվել էր դեռ մինչ ԱԺ ընտրությունները: Միակ մարդն, ով այս արդյունքներից իրեն առավելագույնս խաբված զգաց` Ռոբերտ …

կարդալ ավելին

Պատասխաններ սփյուռքահայ բարեկամներին

21.12.2007

«Հետք» էլեկտրոնային կայքի միջոցով սփյուռքահայերը եւս ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին մի շարք հարցեր են ուղղել: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մենք հրապարակեցինք Վ. Մանուկյանի՝ նույն կայքին տված հարցազրույցը, որտեղ հարցադրումները հնչեցրել էին ՀՀ շարքային քաղաքացիները: – Հայաստանում կա կոռուպցիա եւ, բացի այդ, իշխանությունները կարծես թե առանձնապես հարգանք չունեն օրենքի նկատմամբ: Բայց այս երկուսն …

կարդալ ավելին

Հանդիպել են

19.12.2007

Դեկտեմբերի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակին եւ առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել այդ քննարկումները:

կարդալ ավելին

Ուրիշի աչքի փուշը

19.12.2007

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավեր է ստացել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից` հանձնաժողովի երկու ներկայացուցիչ ներառել Վրաստանում 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրություններում կառույցի դիտորդական առաքելության կազմում: ԿԸՀ մամուլի քարտուղարը երեկ հավաստել է, որ հանձնաժողովն անպայման իր մասնակցությունը կունենա առաքելությանը, սակայն դեռեւս որոշված չէ, թե ովքեր կլինեն հայ դիտորդները:

կարդալ ավելին

Հանդիպում է թեկնածուներին

19.12.2007

Երեկ ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Գունար Ադենը հանդիպել է «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների նախագահներ Արթուր Բաղդասարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Քննարկել են ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպանի խնդրանքով թեկնածուները ներկայացրել են իրենց մոտեցումները նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ մի շարք ներքին եւ արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ: Այսօր դեսպանը …

կարդալ ավելին

Պատեհապաշտների կյանքից

19.12.2007

Վերջերս «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը Հայաստանի Կրկեսի մասին առանց մեկնաբանությունների մի ռեպորտաժ եթեր հեռարձակեց: Կրկեսում տիրող վիճակի մասին հարցերին պատասխանում էր Կրկեսի տնօրենը: Այն պահին, երբ նա տեսախցիկի առջեւ լուրջ դեմքով պատասխանում էր հարցերին, նրա թիկունքում փորձեր անող աճպարարներից մեկի ձեռքից ինչ-որ բան աղմուկով ընկավ գետնին: Հարցազրույց տվող տնօրենն անմիջապես շրջվեց ու հարձակվելով աղմուկի համար մեղավորի …

կարդալ ավելին

Ծիծաղելի եւ տխուր խորհուրդ

19.12.2007

Նախօրեին ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել։ Մեջբերելով Ադրբեջանի aրտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը՝ «Թրենդը» գրել է. «Բրիտանական կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին՝ չճամփորդել Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»։ Ըստ հաղորդագրության, այդպիսի ծառայություններ մատուցում է Լոնդոնում գործող «Sunvil Discovery» կոչվող տուրիստական ընկերությունը։ Ադրբեջանի ԱԳ նախարարն անգամ նշել է 10-օրյա …

կարդալ ավելին

Փենինգթոնը հիասթափված է ԿԸՀ-ից

19.12.2007

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը 2007թ. հունիսին է ժամանել Հայաստան: Մինչ այդ նա Անկարայում աշխատել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմում: Նա ՀՀ-ում կաշխատի մինչեւ ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը: Դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փենինգթոնն ասել է, որ թեեւ ԱՄՆ-ը չունի դեսպան մեր երկրում, սակայն ՀՀ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը գործում է լիարժեք: Ջ. …

կարդալ ավելին

Հազիվ թե սանձահարեն

19.12.2007

«Գերագույն խորհուրդ» ակումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Հանրային հեռուստառադիոընկերության կողմից շարունակվող լայնածավալ ապօրինությունների վիճարկման խնդրով»: Ըստ ԳԽ-ի, խախտվել են Տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ազատության եւ Արդար դատաքննության իրավունքները: «Դատական համակարգն առանց որեւէ հիմնավորման եզրահանգել է, որ ՀՀ 1-ին նախագահի նկատմամբ «Հ1»-ի հակաքարոզչությունն օրենքով արգելված քաղաքական դիրքորոշման գերակշռություն չէ, եւ այդ պատճառով չի խախտվել …

կարդալ ավելին

Նամակ դեսպանատներին

19.12.2007

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը երեկ նամակ է հղել Հայաստանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի դեսպանատներին, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներին, ՀՀ-ում նախընտրական մոնիտորինգ անցկացնող առաքելություններին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում նախատեսված գալիք նախագահական ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ՀՀ-ում գործող դիվանագիտական հաստատությունների եւ կարճաժամկետ ու երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող կառույցների շրջանում, հայտնում ենք, որ ՀՀ-ում բուն …

կարդալ ավելին

Մի ձեռագրի պատմություն

19.12.2007

«ՀԺ» օրաթերթի դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված «Վազգեն Մանուկյանի «Մայն Քափֆը» վերնագրով հոդվածը ներկայացնում է մի ձեռագիր, որը, ըստ հոդվածագրի` առգրավվել է 1996թ. սեպտեմբերի 27-ին ԱԺՄ գրասենյակի օրինական խուզարկության ժամանակ: Թերթը հրապարակել է նաեւ այդ ձեռագրի լուսապատճենը: ԱԺՄ նախագահին վերագրված ձեռագիրը, ըստ թերթի, «իշխանության հասնելու գործնական ծրագիր է», որն իրականացնելու մեխանիզմները նկարագրվում են տվյալ ձեռագրում: Վազգեն …

կարդալ ավելին

Ընտրողների հարցերն ընտրվողներին

19.12.2007

Ես այս տարիների ընթացքում մասնակցել եմ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, ցույցերին, երթերին, նստացույցերին, պիկետներին: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեկ էլ դուք եք եղել նախագահ, եւ քանի որ ձեր ընտրվելու դեպքում էլ, հավանական է, լինեն իրավիճակներ, որոնք կստիպեն ինձ մասնակցել բողոքի ակցիաներին, ուստի փորձեցի ավելի մանրամասն ծանոթանալ նմանատիպ իրավիճակների նկատմամբ ձեր վերաբերմունքին` գլխիս գալիքը հիմիկվանից իմանալու …

կարդալ ավելին

Վերընտրվել է

19.12.2007

Իջեւանում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է նախկին քաղաքապետ, անկուսակցական Վարուժան Ներսիսյանը` ստանալով 3774 ձայն: Մյուս 2 թեկնածուներից Հայկազ Ալավերդյանը ստացել է 3374 ձայն, իսկ Կամո Մարկոսյանը` 161 ձայն:

կարդալ ավելին

Չեն կողմնորոշվում

17.12.2007

ՀԴԿ-ն դեռեւս չի կողմնորոշվել, թե առաջիկա նախագահական ընտրություններին որ թեկնածուին է պաշտպանելու: ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկվա ասուլիսում ասել է, թե իրենք այդ հարցի պատասխանը կունենան թերեւս 2008թ. հունվարի վերջին, երբ իրենք ավելի մանրամասն կստանան այն տեղեկատվությունը, թե ով ինչպես է իր քաղաքականությունն իրականացնելու: «Սա շատ սկզբունքային հարց է եւ որեւէ մասնավոր խնդիր չի …

կարդալ ավելին

Հայաստանը կղզիացել է

17.12.2007

Փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրության գործում ոմանք շատ են կարեւորում արտաքին ազդեցությունը, մասնավորապես, այս կամ այն թեկնածուի կողմից այս կամ այն երկրի իշխանությունների «դաբրոն» ստանալը: Իսկապե՞ս արտաքին ազդեցությունը կարող է ինչ-որ էական դեր խաղալ առաջիկա ընտրություններում: Այս թեմայով ՄԱԱ-ում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ իր տեսակետը ներկայացնելիս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը կարծիք հայտնեց, …

կարդալ ավելին

Բնակվել է հեռակա կարգով

17.12.2007

«Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ «panorama»-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով իր թեկնածությունը գրանցելու վերաբերյալ հնչեցված տարակարծություններին, ըստ որի` նա չէր կարող վերջին 10 տարիներին մշտապես բնակված լինել ՀՀ-ում, որովհետեւ մինչեւ 2001թ. բնակվել է Վոլգոգրադում ու եղել է իր հիմնադրած «Այլընտրանքային լրատվական ցանցի» ղեկավարը, ասել է. «Այն, ինչ որ ես եղել եմ …

կարդալ ավելին

Դեմկուսը կընդդիմանան, եթե…

17.12.2007

ՀԴԿ նախագահ, Համաշխարհային Հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանին դուր չի գալիս Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի` Լեռնային Ղարաբաղի հարցում վարած քաղաքականությունը, քանի որ, ըստ Ա. Սարգսյանի` նրանք գնում են համաձայնությունների, որոնք չեն բխում Հայաստանի եւ ԼՂՀ շահից: Լրագրողների հիշեցմանն ի պատասխան, թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ հարցում մոտեցումները մշակվում են …

կարդալ ավելին

Պետք է ընտրել երկուսի միջեւ

17.12.2007

«Եթե ցանկանում ենք ունենալ լեգիտիմ նախագահ, անհրաժեշտ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը մինչեւ ընտրություններ հրաժարական տա: Դա նախապայման կլինի լեգիտիմ ընտրություններ անցկացնելու համար: Այլապես արդեն իսկ վտանգված է այդ»,- նման հայտարարություն են արել «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնող խմբի երեկվա քննարկման մասնակիցները: Հանդիպմանը մասնակցել են «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, «Այլընտրանք» …

կարդալ ավելին

Ուղիներ են փնտրում

17.12.2007

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ թե պատերազմ է փնտրում Հայաստանի հետ, այլ՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղիներ: «Տարածքային ամբողջականությունը միշտ էլ եղել է ու կլինի Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, եւ ոչ մի այլ դիրքորոշում հնարավոր չէ ու չի լինի: Նույնիսկ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրագործումը չպետք է հանգեցնի երկրի մասնատման, եւ …

կարդալ ավելին

Դատարկ բան է. պայմանականություն

17.12.2007

Երբ խնձոր ծամելով հեռուստատեսությամբ հետեւում ես, ասենք, նախագահի նստավայրի կամ կառավարության շենքի մոտ Բուզանդի փողոցի, Կոնդ կամ Կոզեռն թաղամասերի բնակիչների բողոքի ակցիաներին եւ անմիջապես փոխում ես ալիքը, քանի որ այդ տեղեկատվությունը քեզ բացարձակ չի հուզում, նշանակում է` վստահ ես, որ ա) քեզ նման վտանգ չի սպառնում կամ բ) եթե նման իրավիճակում հայտնվես դու, շատերն այդ …

կարդալ ավելին