«Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ «panorama»-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով իր թեկնածությունը գրանցելու վերաբերյալ հնչեցված տարակարծություններին, ըստ որի` նա չէր կարող վերջին 10 տարիներին մշտապես բնակված լինել ՀՀ-ում, որովհետեւ մինչեւ 2001թ. բնակվել է Վոլգոգրադում ու եղել է իր հիմնադրած «Այլընտրանքային լրատվական ցանցի» ղեկավարը, ասել է. «Այն, ինչ որ ես եղել եմ դրսում, քաղաքականության հետ ոչ մի խնդիր չունի: Այն մարդիկ, ովքեր շոշափում են այդ հարցը, 5 անգամ Ռուսաստան հարցում են արել, թող 15 անգամ էլ անեն: Ինձ տրված բոլոր փաստաթղթերն էլ օրինական են, ես մշտապես բնակվել եմ Հայաստանում»: