Դեկտեմբերի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակին եւ առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել այդ քննարկումները: