Չեն կողմնորոշվում

17/12/2007

ՀԴԿ-ն դեռեւս չի կողմնորոշվել, թե առաջիկա նախագահական ընտրություններին որ թեկնածուին է պաշտպանելու: ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկվա ասուլիսում ասել է, թե իրենք այդ հարցի պատասխանը կունենան թերեւս 2008թ. հունվարի վերջին, երբ իրենք ավելի մանրամասն կստանան այն տեղեկատվությունը, թե ով ինչպես է իր քաղաքականությունն իրականացնելու: «Սա շատ սկզբունքային հարց է եւ որեւէ մասնավոր խնդիր չի կարող որոշիչ լինել ընդհանուր կոնտեքստում»,- ասել է նա: