Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ թե պատերազմ է փնտրում Հայաստանի հետ, այլ՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղիներ: «Տարածքային ամբողջականությունը միշտ էլ եղել է ու կլինի Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, եւ ոչ մի այլ դիրքորոշում հնարավոր չէ ու չի լինի: Նույնիսկ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրագործումը չպետք է հանգեցնի երկրի մասնատման, եւ միշտ էլ պետք է իրականացվի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է նա: