քաղաքականություն

Ձվերով խփել են

08.12.2007

Այսօր տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը, որի ընթացքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ, քանի որ հեռուստաեթերը գտնվում է վերահսկողության տակ, ու այդ հանրահավաքի մասին հեռուստատեսության միջոցով հնարավոր չէ հանրությանն իրազեկել, երեկ` արդեն երկրորդ օրը, բնակչությանն իրազեկելու նպատակով քայլերթ էր կազմակերպվել Մաշտոցի պողոտա-Տերյան-Կորյուն-Աբովյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ: Քայլերթի մասնակիցներն անցորդներին բաժանում էին հանրահավաքի …

կարդալ ավելին

Ափսոս էր … Հրանտ Մարգարյանը

08.12.2007

ԱԺ վերջին ճեպազրույցին երեկ մասնակցում էին ընդամենը երեք խմբակցությունների ներկայացուցիչներ` ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից եւ «Ժառանգությունից»: Եվ եթե «Օրինաց երկիր» խմբակցությունն արդեն քանի ամիս բոյկոտում է ԱԺ ճեպազրույցներն ու հրաժարվում է ընդհանրապես օգտվել հասարակության հետ շփվելու նույնիսկ այս առիթից, ապա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դեպքում նույնն ասել չենք կարող: Թեեւ նոյեմբերի 30-ին հրավիրված ՀՅԴ Գերագույն ժողովի արտահերթ նիստի …

կարդալ ավելին

Հանդիպումներ

08.12.2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Ստրասբուրգում հանդիպել է Եվրախորհրդի Արտգործնախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում զարգացումների ու Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մարկ Շոյերի հետ Վ. Օսկանյանը քննարկել է Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ Շոյերի այցին եւ ղարաբաղյան բանակցային …

կարդալ ավելին

Բախումն անխուսափելի՞ է

08.12.2007

ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանն «Ա1+»-ին տված հարցազրույցում ողջունել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը որպես նախագահի թեկնածու: Միաժամանակ նա չի կարծում, որ այսօր կա նախագահի այնպիսի թեկնածու, ով ԼՂ հարցում եւ կոռուպցիայի դեմ պայքարում պատրաստ է իրականացնել իր առաջարկած ծրագիրը: Մելիքյանը կարծիք է հայտնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված …

կարդալ ավելին

Նախկինը լիակատար չէր

08.12.2007

«Մեր գործունեության մեջ մենք առաջնահերթ ենք համարում հակակոռուպցիոն ծրագիրը»,- երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը` նկատելով, որ խոսքն այն ծրագրի մասին է, որը կառավարությունն այսօր որոշել է նորից մշակել: «Պարզվեց, որ հին հակակոռուպցիոն ռազմավարությունն իր դերը չունեցավ, եւ նաեւ այդ ռազմավարության կատարման մեխանիզմները, մանավանդ, գոյություն չունեցան: Դուք կարող եք վերցնել նախկին ծրագիրը …

կարդալ ավելին

«ԳԵԼԼԱՊԻ» հարցումները եւ ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռը

08.12.2007

2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում սոցհարցումներ էր անցկացրել ամերիկյան հեղինակավոր «Գելլապ» ընկերությունը («Baltic Surveys / The Gallup Organization»): Հարցումների արդյունքները կազմակերպությունը ներկայացրել է կուսակցություններին: Հարցման այն տվյալները, որոնք վերաբերում են որոշակի քաղաքական ուժի կամ գործչի` տրամադրվում են միայն տվյալ ուժին կամ քաղաքական գործչին: Սա «Գելլապի» սկզբունքն է: Իսկ այդ տվյալները …

կարդալ ավելին

«Հասարակությունն այսօր հանձնված է»

08.12.2007

Ի՞նչ դեր է վերապահված հասարակությանը, ի՞նչ ազդեցություն ունի հասարակությունն առաջիկա ընտրարշավում եւ ընտրական գործընթացներում: Ի՞նչ ազդեցություն կթողնի հասարակության ընդունած որոշումը Հայաստանի հասարակական, քաղաքական հետագա գործընթացների վրա: Նախագահի թեկնածուները որքանո՞վ են կարեւորում հասարակության դերը եւ քվեն: Այս հարցերի շուրջ երեկ Մամուլի ազգային ակումբում իրենց կարծիքներն էին արտահայտում իշխանամետ եւ ընդդիմադիր մի խումբ քաղաքական գործիչներ: Քննարկման մասնակիցներից …

կարդալ ավելին

«Բարեկամս, եկեք փոխենք թեման»

08.12.2007

ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` միմյանց հասցեին տասը տարի պահպանած լռությունը մի պատմություն է հիշեցնում: Ինչ-որ համերգի ժամանակ կոմպոզիտոր Մորիս Ռավելը հայտնվում է մեկ այլ կոմպոզիտորի կողքին, որը տանել չէր կարողանում Ռավելի երաժշտությունը: Տասը րոպե կողք կողքի լուռ նստելուց հետո Ռավելն առաջարկում է իր «զրուցակցին». «Բարեկամս, եկեք թեման փոխենք»: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «միմյանց …

կարդալ ավելին

Չնմանվեք ՌԴ-ին

07.12.2007

«Հայաստանյան ընտրությունները չպետք է նմանվեն Ռուսաստանի ընտրություններին»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով նոր համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն: «Ցանկանում եմ, որ Հայաստանի նախագահի ընտրություններն այնպես չընթանան, ինչպես Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները: Ըստ արեւմտյան դիտորդների՝ Դումայի ընտրությունները հավասար պայմաններում չեն ընթացել»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը: «Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ՝ …

կարդալ ավելին

Քննարկել են դիտորդների հարցը

07.12.2007

Դեկտեմբերի 5-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Ընտրությունների դեպարտամենտի ղեկավար Ջերալդ Միտչելին, Ընտրությունների հարցերով խորհրդական Նիկոլա Շմիդտին եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչին։ Քննարկվել են ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր։

կարդալ ավելին

Ազգային ջազի վերածնունդը

07.12.2007

Երեկ «Ազգային վերածնունդ» կուսակցության (ԱՎԿ) բազեյանական թեւը վերջապես դարձավ ռամկավար: Այս որոշումը կայացվեց ԱՎԿ երեկվա համագումարի ժամանակ, որն աչքի էր ընկնում երիտասարդների առատությամբ: Մի քանի տասնյակ երիտասարդներ անլուրջ տրամադրությամբ, ԱՎ կուսակցության մանդատները ձեռքներին, շրջում էին միջանցքներով: Այս հանգամանքը կասկածի տեղիք տվեց, եւ փորձեցինք ճշտել, թե ովքե՞ր են նրանք, կուսակցության ո՞ր կառույցի անդամներն են եւ, ընդհանրապես, …

կարդալ ավելին

«Զուռնա-դհոլ-2008»-ն՝ ընդդեմ «Լեգիտիմ նախագահ 2008»-ի

07.12.2007

ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանն ընդառաջ քաղաքական որոշ ուժեր փորձում են համատեղել ջանքերը՝ 2008թ. փետրվարի 19-ին երկրում հերթական ոչ լեգիտիմ նախագահի ընտրությունը բացառելու նպատակով: Նախօրեին իրենց այս մտադրության մասին հայտարարեցին «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը եւ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Իրենց այս նախաձեռնությունը նրանք անվանում են՝ …

կարդալ ավելին

Վերջին նիստը՝ ջերմ մթնոլորտում

07.12.2007

Այսօր տեղի կունենա ԱԺ այս գումարման հերթական՝ վերջին նիստը, եւ եթե արտահերթ նստաշրջան չգումարվի, պատգամավորները կմեկնեն «վաստակած» հանգստի: Բայց ոչ թե արտասահմաններ, ինչպես սովորաբար լինում է, այլ` հայրական տուն: Այսինքն` մարզեր, գյուղեր` ժողովրդի հետ նախընտրական հարցերը կարգավորելու: Իսկ երեկ այս գումարման ԱԺ-ի վերջին` կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն էր, եւ դատելով ընդդիմադիր պատգամավորների հարցերից` համեմված ՀՀ վարչապետ Սերժ …

կարդալ ավելին

Պատճառները դեռ կպարզվեն

07.12.2007

«Lragir.am»-ի թղթակցի հարցին, թե` դոլարի արժեզրկման շարունակական գործընթացը եւ հատկապես մի քանի օր առաջ` հանգստյան օրերին, տարադրամի փոխանակման կետերում տեղի ունեցած կտրուկ տատանումն արդյոք չի՞ մտահոգում կառավարությանը, երբ ֆինանսական շուկան կարող է նման կտրուկ ցնցում ապրել, ինչը, թերեւս, արդեն ազգային անվտանգության սպառնալիք է, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ԱԺ-ում պատասխանել է. «Դոլարի արժեզրկումը շատ մտահոգիչ …

կարդալ ավելին

Պետական տեռոր՝ ընդդեմ Սուքիասյանների

07.12.2007

ԱԺ պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի պատվավոր նախագահ Խաչատուր Սուքիասյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում «պետական տեռոր» է որակել իր ընկերություններում իրականացվող ստուգումները եւ վերահաստատել, որ մինչեւ վերջ կանգնելու է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Մեկնաբանելով «Հայէկոնոմբանկի» միջոցով իրականացված կեղծ գործարքի մասին Հանրային եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների հաղորդագրությունը՝ Սուքիասյանը հայտարարել է, որ «ցանկացած գործարք այլ ֆիզիկական եւ …

կարդալ ավելին

Ի՞նչ է ասել «ԳԵԼԼԱՊԸ» մերոնց ականջին

07.12.2007

Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն անցկացրած սոցհարցումները, որոնք նախապատրաստել եւ վերլուծել է «Baltic Surveys/The Gallup Organization (Dr. R.Alisauskiene)»-ը, օրերս ներկայացրել է Հայաստանի քաղաքական 13 գործիչների վարկանիշերը: Հետազոտությունը պատվիրել էր Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, որը ֆինանսավորել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին: Սոցհարցումներին մասնակցել են ՀՀ 1200` 18 տարեկան եւ բարձր տարիքի բնակիչներ: Հարցման …

կարդալ ավելին

Բողոքում են

07.12.2007

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՀ) հոկտեմբերի 19-ին մոտ 50 տնտեսվարող սուբյեկտների տուգանել էր հակամրցակցային համաձայնությունների արդյունքում կարագի եւ ձեթի գների չհիմնավորված բարձրացման համար: Այդ տնտեսվարող սուբյեկտների թվում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս գրուպը», «Երիցյան եւ որդիներ», «Վալետտա» եւ շատ այլ ընկերություններ: Հակամրցակցային համաձայնության արդյունքում այս տնտեսվարող սուբյեկտներն անհիմն կերպով կրկնակի-եռակի բարձրացրել են …

կարդալ ավելին

Կասկածում է

07.12.2007

«Թըրքիշ դեյլի նյուսում» երեկ լույս տեսած հոդվածի հեղինակ Ջեմ Օգյուզը, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական գործընթացները հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման հնարավորության տեսանկյունից, գրել է, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերադառնալով քաղաքականություն եւ 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելով, իր հրապարակային ելույթներում ընդգծում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու եւ երկրի տարածաշրջանային մեկուսացմանը վերջ տալու …

կարդալ ավելին

Հանդիպելու են

05.12.2007

Նախօրեին Հայաստան են ժամանել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Նեւեն Միմիցան, հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն: Նրանք Հայաստանում մի շարք հանդիպումներ կունենան՝ այդ թվում՝ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, ԱԺ խմբակցությունների, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ …

կարդալ ավելին

Հայաստանում դեռ պարզ չէ

05.12.2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կարծիքով` Ղարաբաղի հարցում փոխզիջման հասնելու համար կողմերին այժմ ներկայացվել են լավագույն առաջարկները: Day.az -ին տված հարցազրույցում նա միաժամանակ կանխատեսել է, որ մինչեւ նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում ղարաբաղյան բանակցություններում ճեղքում չի լինի: «Առաջնորդի փոփոխությունը ցանկացած երկրում, բնականաբար, կարող է ազդել բանակցությունների վրա: Սակայն կարելի է ասել, որ արդեն …

կարդալ ավելին