«Ախալցխա» տարածաշրջանային վարչության վրացի սահմանապահները դեկտեմբերի 9-ին «Սամեբա» հսկիչ անցակետում Հայաստանի մի քաղաքացու են կալանել: Ինչպես հաղորդել է Վրաստանի Սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը, սահմանային-անձնագրային հսկողություն անցնելիս պարզվել է, որ կալանվածը որոշ ժամանակ առաջ Վրաստանի տարածք է մտել՝ անձնագրային հսկողություն չանցնելով «Ստորին Զարամագ» հսկիչ անցակետում:
կարդալ ավելինԴեկտեմբերի 8-ին Երեւանի Ազատության հրապարակում կայացավ ընդդիմության հերթական բազմահազարանոց հանրահավաքը: Բնականաբար, հանրահավաքի առանցքը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր, որը որոշակի կրճատումներով կարող եք կարդալ մեր թերթի մյուս էջերում: Իսկ հանրահավաքում, բացի Տեր-Պետրոսյանից, ելույթ ունեցան նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ մարքսիստ Դավիթ Հակոբյանը (ով առաջին նախագահին …
կարդալ ավելին«Ժողովրդական կուսակցության» եւ «ԱԼՄ հոլդինգի» ղեկավար ու ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ վստահեցրել է, որ իր նախընտրական գովազդներն «ավելի մարդկային դեմք են ունենալու՝ կլինեն վարդեր, ծաղիկներ, գեղեցիկ դրվագներ` բարի կլինեն տեսահոլովակները»: Հավանական թեկնածուն կօգտվի նաեւ այլ հեռուստաընկերությունների վճարովի եթերից, թերթերում վճարովի քաղաքական գովազդ կտեղադրի եւ ԱԼՄ-ի եթերն էլ կտրամադրի նաեւ իր մրցակիցներին՝ վճարովի: Ինչ …
կարդալ ավելինԱշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ: Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Բրյուսել՝ Խ.Սոլանան նշել է, որ այն տեղի է ունենում ճիշտ ժամանակին, երբ ՀՀ-ում առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ: Սոլանան կարեւորել է 2008թ, նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Կարեւորելով այդ ընտրություններին ԵԱՀԿ …
կարդալ ավելին«Մեծ հաշվով ցանկացած երկրում էլ իշխանությունները ցանկության դեպքում կարող են գործարարների համար խնդիրներ առաջացնել,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց գործարար Միխայիլ Բաղդասարովը: -Դրա համար էլ մենք փորձում ենք ընտրել արդար իշխանություններ: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում իշխանությունները խնդիրներ չե՞ն ստեղծում գործարարների համար»: Բաղդասարովը այս հայտարարությունն արեց` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` շաբաթ օրվա հանրահավաքում հնչեցրած …
կարդալ ավելինԵրեկ հրավիրված ասուլիսում քաղաքագետ, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ նախընտրական քարոզարշավը, գործընթացները, իրական պայքարը կսկսվի Ամանորից հետո: Չնայած Ա. Իսկանդարյանը վաղ է համարում դատողություններ անելը, սակայն համոզված է, որ նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի ասելով` Րաֆֆի Հովհաննիսյանի չառաջադրվելը, որպես թեկնածու, նշանակում է, որ Հայաստանի ընդդիմադիր հատվածի առավել մրցակցային գործիչը մնաց «խաղից դուրս»: Այդուհանդերձ, ըստ նրա` կուսակցությունը չի կարող անմասն մնալ նախագահական ընտրություններին, եւ կսատարի իր նախընտրած թեկնածուին: «Մենք առայժմ չենք կողմնորոշվել, թե ով կլինի այդ թեկնածուն: Դա կորոշեն կուսակցության անդամները ռեյտինգային քվեարկության միջոցով: …
կարդալ ավելինԱդրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը երեկ լրագրողներին հայտարարել է, որ ԼՂՀ-ին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը կարող է քննարկվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլում: «Բայց նախքան այդ հարցը քննարկելը անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ հաստատել Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների միջեւ»,- նշել է Ազիմովը եւ հավելել, որ «դրա համար անհրաժեշտ է հայկական զինված …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մի փաստաթուղթ է ուղարկել, որը պատրաստել են նրա իրավաբանները: Այն վերաբերելու է Կենտրոն Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի որոշմանը, որը Ա. Կարապետյանին հնարավորություն չտվեց մասնակցել 2008թ. նախագահական ընտրություններին: Դատարանը մերժել էր Ա. Կարապետյանի հայցն ընդդեմ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության, որը նրան չէր տրամադրե …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համաձայնությունն են ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին: Այդ մասին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք՝ որպես համանախագահներ, առկա հիմնախնդիրները լուծելու համար հանդես ենք եկել լավագույն առաջարկներով: Դրանք տեխնիկական ու դիվանագիտական առումով շատ լուրջ առաջարկներ են: Մենք հանդես ենք …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքում անդրադարձավ սեփականաշնորհմանը, ավելի ճիշտ, թե ի՞նչ է սեփականաշնորհվել ներկա իշխանությունների օրոք: Ընդ որում, կապ չունի, որ ձեռնարկությունների մի մասի վաճառքի գործընթացը սկսվել է իր օրոք: Պարզ է, ասում է` մենք լավն ենք, սրանք` վատն են: Չի ասում, թե իր ղեկավարության տարիներին ինչ հիմք է դրվել, ինչպես կամքի …
կարդալ ավելինՍիրելի հայրենակիցներ, Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիրված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։ Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային Հայաստանի ծաղկուն արդյունաբերությունը։ Այս պնդումը թե՛ իրականություն է, թե՛ միֆ։ Իրականություն է …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 7-ի հրամանագրով Անդրանիկ Միրզոյանը նշանակվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ:
կարդալ ավելին«Կանխատեսումս հետեւյալն է. փետրվարի 20-ին մենք կունենանք հանրապետության շատ ուժեղ նախագահ՝ մեծ առավելություններով, ձայների մեծ թվով, բայց թե ինչպիսի՞ն կլինի այլ կուսակցությունների վիճակը, դա իրենց պահվածքից ու քարոզչության ընթացքից է կախված: Պահվածք ոչ թե մեր նկատմամբ, այլ ժողովրդի»,- երեկ ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին, թե՝ ձեր կանխատեսումներում ի՞նչ տեղ …
կարդալ ավելինԼեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին իրադրության, ապագա զարգացումների ու առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Լ.Տեր Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Մարքսիստական կուսակցությանն ու նրա նախագահին` «մեկնարկած նախագահական ընտրություններում համաժողովրդական շարժմանը միանալու համար»:
կարդալ ավելինՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-11-ը եռօրյա աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել եւ Ստրասբուրգ: Պատվիրակության կազմում են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Բրյուսելում, ըստ կառավարության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության` Ս. Սարգսյանը կհանդիպի եվրոպական մի շարք կառույցների բարձրաստիճան ղեկավարների հետ: Իսկ դեկտեմբերի …
կարդալ ավելին2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին երկարաժամկետ օտարերկրյա դիտորդական առաքելություններ չեն հետեւելու: Այդ մասին երեկ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ անդամ Աբրահամ Բախչագուլյանը: Նա ասել է, որ ԿԸՀ-ն երկարաժամկետ դիտորդական առաքելությունների հրավեր չի ուղարկել եւ չի պատրաստվում ուղարկել: ՀՀ նախագահական ընտրություններին հետեւելու համար Հայաստան են հրավիրվելու միայն կարճաժամկետ դիտորդական առաքելություններ: Այսինքն` ինչպես …
կարդալ ավելինՀայաստանի նախագահի առաջիկա ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու համար հայրենի իշխանությունները դիտորդներ չեն հրավիրել եւ չեն հրավիրելու: Այս մասին երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար, ՀՀԿ անդամ Աբրահամ Բախչագուլյանը: Նա երեկ տեղեկացրեց նաեւ, որ ԿԸՀ-ն դեռեւս նույնիսկ կարճաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներ չի հրավիրել, սակայն վստահեցրեց, որ կարճաժամկետ առաքելության համար դիտորդներ, այնուամենայնիվ, կհրավիրվեն: …
կարդալ ավելինԵրեկ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն ու նրա նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը հանդիպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դեպարտամենտի ղեկավար Ջերալդ Միտչելի եւ նրա խորհրդականի հետ: ՕԵԿ հաղորդագրության համաձայն` քննարկվել է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի կարեւորությունը, նախընտրական փուլում բոլոր ուժերի համար հավասար պայմանների ստեղծման հրամայականի …
կարդալ ավելինԱդրբեջանական «APA» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հաստատել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Վ. Օսկանյանը նաեւ ընդգծել է, որ բանակցությունների հիմնական հարցը հենց դա է: «Չէ՞ որ դա հիմնական հարցն է: Եթե կարգավիճակի հարցը չի քննարկվում, ապա ի՞նչ է առհասարակ քննարկվում: Հանրաքվեն եւս քննարկվում է բանակցություններում, նաեւ` …
կարդալ ավելին