ՀՀ քաղաքացու են կալանել

13/12/2007

«Ախալցխա» տարածաշրջանային վարչության վրացի սահմանապահները դեկտեմբերի 9-ին «Սամեբա» հսկիչ անցակետում Հայաստանի մի քաղաքացու են կալանել: Ինչպես հաղորդել է Վրաստանի Սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը, սահմանային-անձնագրային հսկողություն անցնելիս պարզվել է, որ կալանվածը որոշ ժամանակ առաջ Վրաստանի տարածք է մտել՝ անձնագրային հսկողություն չանցնելով «Ստորին Զարամագ» հսկիչ անցակետում: